«Ըստ ստացվող տեղեկությունների՝ Կիևի ռեժիմը սկսել է հարձակում նախապատրաստել Կուրսկի ատոմակայանի ուղղությամբ։ Միջազգային կազմակերպություններին, հատկապես ՄԱԿ-ին և ՄԱԳԱՏԷ-ին կոչ ենք անում անհապաղ դատապարտել Կիևի ռեժիմի նախապատրաստվող սադրիչ գործողությունները և կանխել Կուրսկի ԱԷԿ-ի միջուկային և ֆիզիկական անվտանգության խախտումը, որը կարող է Եվրոպայում լայնածավալ աղետի հանգեցնել»,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։                
 

Չգնալ որևէ միակողմանի զիջման, նախապատվությունը տալ փոխշահավետ քաղաքականությանը

Չգնալ որևէ միակողմանի զիջման, նախապատվությունը տալ փոխշահավետ քաղաքականությանը
31.05.2023 | 14:03

Եթե հայ մարդուն պատմությունը ոչինչ էլ սովորեցրած չլիներ (թեպետ՝ բազմիցս է դասեր տվել ու տալիս), միևնույն է՝ կան աքսիոմատիկ ճշմարտություններ, որոնցից շեղվելը միայն կործանարար հետևանքների է հասցնում:

Եթե հակառակորդը զբաղված է միայն ագրեսիաներ իրագործելով, հընթացս անվերջ ու չհստակեցված ախորժակով ուղեկցվող սպառնալիքներով, այդ թվում՝ պատմական հանրահայտ փաստերը մոռանալու պահանջով, ապա զիջումները, այն էլ գրեթե անդառնալի, ոչ մի պարագայում այդ սպառնալիքները չեզոքացնող արժեք չունեն: Հենց այս պահին Հայաստանի սահմանամերձ բնակավայրերից հայտնի ռազմական գործողությունների արդյունքում միայն ներքին տեղահանվածների թիվը գերազանցում է 8 հազարը, էլ ավելի մեծաքանակ է Արցախի զավթված տարածքներից հարկադիր տեղահանվածների թիվը և այլն:

Ճիշտ հակառակը՝ ագրեսորը ձեռք է բերում սանձարձակ ինքնավստահություն և թելադրում նորանոր պայմաններ, իսկ միջազգային հանրույթ կոչվածն էլ մտածում է, որ գլուխը, այդպիսով, ազատում է գլխացավանքից: Մենք հարևան երկրների նույնաբնույթ իրադարձությունների առնչությամբ կարողանում ենք խելամիտ դատողություններ անել, առավել ևս այդ որակները չպետք է կորցնենք, երբ խոսքը վերաբերում է հենց մեր Երկրին: Եզրակացությունը մեկն է՝ չգնալ որևէ միակողմանի զիջման, նախապատվությունը տալ փոխշահավետ քաղաքականությանը՝ գործելով միայն իրավունքի գերակայությամբ թելադրված Հիմնական օրենքի դրույթներով:

«Հայաքվե» քաղաքացիական օրենսդրական նախաձեռնությունը հենց այդ առաքելության առանցքում է ...

Գևորգ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 5146

Մեկնաբանություններ