Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը որոշում է ընդունել Իսրայելին պատասխան ռազմական հարված հասցնելու վերաբերյալ։ Հերքվել է արևմտյան ԶԼՄ-ների տեղեկությունը, թե Իրանը մտադիր է գրոհել Իսրայելը Իրաքի տարածքից առաջիկա օրերին՝ մինչև ԱՄՆ-ի նախագահի ընտրությունները։ «Իրանի պատասխանը Իսրայելի ագրեսիային իրավունքի հարց է, որը մեզ համար հստակ որոշված է, և այն, թե ինչպես ենք գործելու, կախված է պլանից»,- ասել է իրանցի բարձրաստիճան պաշտոնյան։               
 

Տարածաշրջանի ամենահարուստ ու ազդեցիկ ժողովուրդը նախընտրեց ցեղասպանվել, բայց չֆինանսավորել զինված պայքարը

Տարածաշրջանի ամենահարուստ ու ազդեցիկ ժողովուրդը նախընտրեց ցեղասպանվել, բայց չֆինանսավորել զինված պայքարը
15.08.2023 | 11:11

Տարածաշրջանում հայության հեգեմոնիայի ավարտը ակնհայտ էր արդեն 1820-ականներին, բայց ամբողջությամբ այն ավարտվեց 1914-15թ.թ., երբ միլիարդատեր և տարածաշրջանի ամենահարուստ ու ազդեցիկ ժողովուրդը նախընտրեց ցեղասպանվել, բայց չֆինանսավորել զինված պայքարը:

Բազմիցս պատմել եմ Օսմանյան կայսրության հարուստ ու ազդեցիկ հայերի մասին, ովքեր անգամ ցեղասպանության տարիներին ընկերություն ու բիզնես էին անում Բարձր դռան ղեկավարության հետ, բայց պայքարի համար լումա իսկ չէին հատկացնում, թեև թվաքանակով ու ֆինանսական ռեսուրսներով հայությունը 1915թ. գերազանցում էր Օսմանյան կայսրության օսման (հետագայում` թուրք) բնակչությանը. մնում էր միայն զինել հայությանը: Զենքն էր թուրքի միակ առավելությունը, բայց զենքի փոխարեն մենք ունեինք Հայոց ցեղասպանությունը մեկնարկած Աբդուլ Համիդ 2-րդի սիրելի ֆինանսների նախարար և գլխավոր գանձապետ Հագոբ Կազազյան-փաշա, երիտթուրքերի փաստաբան ու պատգամավոր, Հայ-թուրքական եղբայրության արձան կառուցած Գրիգոր Զոհրապ, սուլթանի ու երիտթուրքերի ֆինանսական խորհրդատու, միստր 5% Գալուստ Գյուլբենկյան, ու այսպես շարունակ: Դե, սրանք էլ ժամանակի Հրանտ Դինքներն ու Կարո-Գարո Փալյաններն էին.

Նույնն էր իրավիճակը նաև թիֆլիսահայության շրջանում. 1803թ Թիֆլիսի 2700 տներից 2500-ը հայկական էին (Վլադիկին, Կովկասի ուղեցույց, էջ 300),

Թիֆլիսի հոգևորականության կողմից 1821թ. իրականացված մարդահամարի տվյալներով Թիֆլիսի 3368 ծխերից 2951-ը հայկական էին.

Բայց թիֆլիսահայությունն էլ նախընտրում էր, հայությանը զինելու փոխարեն, կառուցել չքնաղ ու եվրոպական Թիֆլիս. զուր չէ, որ Բագրաձեն ու Բերձենովը 1870թ. իրենց համատեղ աշխատության` «Թիֆլիսն էթնիկ և պատմական հարաբերակցությամբ» նշում են, որ (Թբիլիսիի) եվրոպական ոճի տները մեծ քանակությամբ պարտական են հայերին։

Դե, Արամյանցի մասին խոսելն էլ ավելորդ է. մեծահարուստ բարերարը, ով (վերա)կառուցեց Թբիլիսին:

Այդ նույն ժամանակ ապագա քաղաքամայր ու այդ ժամանակվա ադմինիստրատիվ կենտրոն Երևանում հազիվ թե մի երկու նորմալ շենք լիներ. Աբովյան ու Հանրապետության փողոցների մեկ-երկու շենք չհաշված` մնացած գեղեցիկ շենքերը կառուցվեցին հետո` Սովետական Միության օրոք.

Հայությունը պետք է իմանա ամբողջ ճշմարտությունը:

Վահե Գրիգորյան

Դիտվել է՝ 3309

Մեկնաբանություններ