10.04.2020|
12:42
ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերը The Wall Street Journal-ում հոդված է գրել՝ «Կորոնավարակի պանդեմիան ընդմիշտ կփոխի աշխարհակարգը» խոսուն վերնագրով: Եվ արձանագրել է, որ երկրները համախմբվում ու բարգավաճում են շնորհիվ վստահության, որ իրենց ինստիտուտները կարող են կանխատեսել աղետները, վերացնել հետևանքները և վերականգնել կայունությունը: