Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

Քո անտարբերությամբ խրախուսում ես և՛ հայրենիքի վաճառքը, և՛ քաղաքական հետապնդումները

Քո անտարբերությամբ խրախուսում ես և՛ հայրենիքի վաճառքը, և՛ քաղաքական հետապնդումները
16.06.2024 | 11:52

Բազմիցս ասել եմ և հիմա կրկնում եմ՝ ստալինյան ժամանակներից ի վեր, Հայաստանում երբեք նման քաղաքական հետապնդումներ և այսքան քաղբանտարկյալներ չեն եղել։ Վերջին շրջանում հատկապես բռնություններն ու քաղաքական հետապնդումները սաստկացել են։ Հետապնդվում, ձերբակալվում են ոչ միայն հունիսի 12-ի հանրահավաքի մասնակիցները, ՀՅԴ անդամները, այլև այն մարդիկ, ովքեր համակրում են շարժմանը, օրինակ՝ GG սեփականատերը։ Այլևս անիմաստ է դիմել անհայրենիք, նյութապաշտ ՔՊ-ականներին,ծախված, բթամիտ ոստիկաններին, նույնպես ծախված քննիչներին, դատախազ-դատավորներին։ Խոսքս ուղղում եմ հարյուր հազարավոր անտարբերներին․

-Ի՞նչ, ձեզ թվում է, որ այն ինչ կատարվում է Հայաստանում, ձեզ չի՞ վերաբերում։ Այդպես էր թվում Կիրանցի բնակիչներին, որ Արցախի հարցն իրենց չի վերաբերում։ Նույնը՝ քաղաքական հետապնդումների հարցով։ Համոզված եղիր՝ եթե շարունակես անտարբեր մնալ և լռել, վաղը կհանձնեն ձեր պապենական տարածքները, կձերբակալեն քե՛զ, քո հարազատներին։Դու՛, քո անտարբերությամբ, խրախուսում ես և՛ հայրենիքի վաճառքը, և՛ քաղաքական հետապնդումները։

Հիշեցի գերմանացի պաստոր Մարտին Նիմյոլերի խոսքերը․

«Սկզբում նրանք եկան սոցիալիստների հետևից, և ես լռեցի, որովհետև ես սոցիալիստ չէի։

Այնուհետև նրանք եկան արհմիության անդամների հետևից, և ես լռեցի, քանի որ ես արհմիության անդամ չէի։

Այնուհետև նրանք եկան հրեաների հետևից, և ես լռեցի, քանի որ ես հրեա չէի։

Այնուհետև նրանք եկան իմ հետևից, և ոչ ոք չէր մնացել, որ խոսեր ինձ համար»։

Ավետիք Իշխանյան

Դիտվել է՝ 3599

Մեկնաբանություններ