Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

Ադրբեջանը երբեք այսքան հեռուն չէր կարող գնալ, եթե ՀՀ-ում չլիներ կոլաբորանտ իշխանություն

Ադրբեջանը երբեք այսքան հեռուն չէր կարող գնալ, եթե ՀՀ-ում չլիներ կոլաբորանտ իշխանություն
04.06.2024 | 06:55

Այն, որ Ադրբեջանը շարունակելու է, այսպես կոչված, «խաղաղության» օրակարգի ներքո առաջ բրդել իր երազանքների ցուցակը, ակնհայտ ճշմարտություն է։ Այն, որ Ադրբեջանը քայլ-քայլ գնալով Հայաստանից ներողություն է պահանջելու՝ դրանից բխող բոլոր հետևանքներով, ևս ակներև էր։ Ես դրան անդրադարձել եմ ամիսներ առաջ՝ հստակ մատնանշելով, թե ինչի է փորձելու հասնել Բաքուն այդ քայլով :

Աբսուրդ է, չէ՞, որ Արցախում էթնիկ զտում իրագործած, հայի հանդեպ պետական մակարդակով ատելություն քարոզող պետությունը մեզ փորձում է ներկայացնել որպես «ցեղասպան», «ագրեսոր» և «օկուպանտ»։

Այդ համատեքստում էլ հենց Ալիևը սկսել է ակտիվորեն առաջ մղել Խոջալուի թեմայով ներողություն պահանջելու հարցը։ Ադրբեջանական պետական հեռուստաընկերությունը հրապարակել է տեսանյութ՝ նշելով՝ «Հայաստանը ներողություն կխնդրի՞ Ադրբեջանից․ պատմությունը փոխելու հնարավորություն Փաշինյանի համար», որտեղ շեշտվում է, թե որքան էլ Ադրբեջանը խաղաղության է ձգտում, միևնույն է, դա պետք է լինի «արդար խաղաղություն», երբ Հայաստանը կընդունի իր մեղքերը։

Կրկնում եմ, սա ասվում է մի պետության կողմից, որտեղ հայ ժողովրդին պետության ղեկավարը կոչում է բացառապես «թշնամի», «ատելի թշնամի», «բարբարոս», «փախնող շներ» տերմիններով, որտեղ քնած հային կացնահարող Սաֆարովը հերոս է, որտեղ հայ զինծառայողին անդամահատողը պարգևատրվում է, որտեղ հայերին սպանելու ու հայի ականջ կտրելու կոչ անողը հովանավորվում է հենց պետության ղեկավարի կողմից։

Բայց քանի որ ՀՀ իշխանությունները վարում են Ադրբեջանի «բարի» ու «խաղաղասեր» իմիջ ստեղծելու քաղաքականություն, օգնում են Ալիևին մարսել ագրեսիան, էթնիկ զտումը, ցեղասպանությունն ու բռնապետությունը, դրա համար էլ արժանանում են նոր պահանջների ներկայացմանը։ Փաշինյանը մի օր, հուսամ շատ մոտ ապագայում, այլևս չի լինի ՀՀ վարչապետ, այս կոլաբորանտ իշխանությունն էլ կհեռանա, բայց այն վնասը, որ իրենք հասցրել են Հայաստանին, շատ առումներով անդառնալի է, այն օգուտն էլ, որ տվել ու տալիս են Ադրբեջանին, իրականում՝ բացառիկ է։ Ադրբեջանը երբեք այսքան հեռուն չէր կարող գնալ, եթե ՀՀ-ում չլիներ կոլաբորանտ իշխանություն, որը հերթով- կարգով կատարում է Բաքվի պահանջները ու դա ներկայացնում որպես «խաղաղություն»:

Տաթևիկ Հայրապետյան

Դիտվել է՝ 2876

Մեկնաբանություններ