Թել Ավիվում Թուրքիայի դեսպանատունը, ի հիշատակ ՀԱՄԱՍ-ի սպանված առաջնորդ Իսմայիլ Հանիեի, խոնարհել է իր դրոշը: Իսրայելի արտգործնախարար Իսրայել Կացը նկատողություն է արել ԱԳՆ հրավիրված Իսրայելում Թուրքիայի փոխդեսպանին։ Ի պատասխան՝ Թուրքիայի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչը հայտարարել է. «Մի օր դուք անպայման պատասխան կտաք մեր պաղեստինցի եղբայրների ու քույրերի սպանության և ձեր կատարած ամոթալի ցեղասպանության համար»:               
 

Խեղկատակությու՜ն

Խեղկատակությու՜ն
31.01.2024 | 19:24

Ասում է, թե մենք կադաստրի թուղթ չունենք։ Պիտի դեռ դա ստանանք։

ՈՒմի՞ց... անկուշտ, անհագ քոչվորի՞ց:

Այդ աստիճան էլ անինքնասեր լինի՞:

Ախր մեր կադաստրի թուղթը, մեր գոյության կնիքը Հայկ նահապետի նետով է հաստատվել։

Արտաշես արքայի դրած սահմանաքարերով,

Խորենացու գրած պատմությամբ, Աստծուն Նարեկացու այստեղից դիմումով։

Եվ աշխարհի հզորները` Պարսկաստանը, Հռոմն ու Բյուզանդիան, Խալիֆաթը թեկուզ գրավել են Հայաստանը, հարկատու դարձրել իրենց, բայց ամենևին չեն կասկածել, որ սա մեր հայրենիքն է և բոլորի քարտեզներում այս երկիրը նշվել է որպես Հայաստան։ Աշխարհի հզորները մեզ հազարամյակներ շարունակ ճանաչել են։

Հիմա այս շքեղ պատմությունն ունենալով, այսքան մշակութային կոթողներն ունենալով մենք նավթի շմոլքից ապուշացած ողորմելի քոչվորից պիտի կադաստրի թուղթ ուզե՞նք:

Խեղկատակությու՜ն:

Աշոտ ՄԻՐԶՈՅԱՆ

Կոլաժը` ՆԻԿՕ-ի (Նիկոլայ ՄԱՆՈՒԿՅԱՆ)

Դիտվել է՝ 1755

Մեկնաբանություններ