Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

Չիչոյան Արմե՛ն, սոցցանցեր մտե՞լ ես

Չիչոյան Արմե՛ն, սոցցանցեր մտե՞լ ես
21.05.2023 | 10:00

Կյանքը բումերանգ է:

Եվ համոզված եմ, դեռ շատ է հարվածելու պատվեր կատարող և անարդար, իրենց իրավապահ համարողներին:

Այսօր 44-օրյա պատերազմում զոհված Ժորայի մորը՝ տիկին Գայանեին, երիտդատավոր Ժորա Չիչոյանը, ենթադրաբար պատվեր ստանալով այս իշխանություններից, 1 ամսով կալանավորեց:

Սոցիալական ցանցերը՝ Ֆեյսբուք, Յութուբ, Տիկ-Տոկ, Ինսթագրամ և այլն ուղղակի «ցնծում» են հակաչիչոյանական գրառումներից, տեսանյութերից, հոդվածներից, մտքերից:

Հետաքրքիր է, դատավոր Ժորայի հայրը՝ Շիրակի մարզի դատախազ Արմեն Չիչոյանը մտե՞լ է սոցիալական ցանցեր, տեսե՞լ է ի՛նչ է կատարվում իր որդու անվան շուրջ: Պատահական չեմ հարցնում:

Արմեն Չիչոյանը և նրա տեղակալ Արեգ Խաչատրյանը, ինչպես նաև քննչակա կոմիտեի Շիրակի մարզի ղեկավար Իսահակյանը և նրա տեղակալ Պողոսյանը կոպտորեն խախտելով իմ անմեղության կանխավարկածը և բացահայտ հրահանգ ստանալով ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանից և հիմք ընդունելով Շիրակի մարզի առաջին ատյանի դատավոր Լիլիթ Խաչատրյանի մեկ նախադասությունից բաղկացած բողոքը, ինձ մեղադրել են իբր վերը նշված դատավորին վիրավորելու մեջ և մեղադրյալի կարգավիճակ են տվել, երբ դատավորի անգրագիտության և գրագողության փաստերն ակնառու են:

Արմե՛ն Չիչոյան, տղայիդ համար ԲԴԽ նախագահը դիմելու՞ է իրավապահներին:

Արմեն Չիչոյան, իսկ ճի՞շտ են այն ասեկոսեները, որ երկրորդ կինդ բարեկամական հարաբերություններ ունի Աննա-Էրատոյի հարսի հետ և հենց դա է պատճառը, որ հիմա բարեկամներով բարձր պաշտոններ եք զբաղեցնում դատաիրավական ոլորտում և դրա դիմաց կատարում եք գործող իշխանությունների պատվերները, օրինակ՝ տղադ որդեկորուս տիկին Գայանեին է մեկ ամսով կալանավորում, իսկ դու էլ ինձ ես քաղաքական պատճառներով հետապնդում՝ բացահայտ հովանավորելով անգրագետ, գրագող և ոչ կոմպետենտ դատավոր Լիլիթ Խաչատրյանին, որի հետ առերեսմանը անհամբեր սպասում եմ:

Արմեն Չիչոյան, ստացվում է, ինձ հետապնդելով կատարում ես տղայիդ և եղբորդ՝ դատավոր Սերգեյ Չիչոյանի անմիջական «շեֆի»՝ ԲԴԽ նախագահի հրահանգները, որ հիմա էլ ի՞նքը «լավ աչքով» նայի տղայիդ ու եղբորդ:

Արմե՛ն Չիչոյան, իշխանությունները կփոխվեն, կգան նորերը, բայց տղայիդ՝ ԺորայիԴ, ողջ կայնքում միևնույն է «ճանաչելու» են որպես պատերազմում զոհվածի մորը կալանավորողի:

Գագիկ ՀԱՄԲԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 3625

Մեկնաբանություններ