ԱՄՆ-ը անորոշ ժամանակով դադարեցրել է Վրաստանի սեյսմիկ մոնիտորինգի կենտրոնի ֆինանսավորումը՝ տեղեկացնում է NewsGeorgia-ն։ Որոշման հիմնավորման մեջ նշվում են «հակաժողովրդավարական գործողությունները և Վրաստանի կառավարության կեղծ հայտարարությունները, որոնք չեն համապատասխանում ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին անդամակցության չափանիշներին»։               
 

Գերիների ազատ արձակման ու մարմինների վերադարձման գործընթացին առնչվող հարցեր են քննարկել Մարդու իրավունքների պաշտպանը և Հայաստանում ԿԽՄԿ-ի պատվիրակության ղեկավարը

Գերիների ազատ արձակման ու մարմինների վերադարձման գործընթացին առնչվող հարցեր են քննարկել Մարդու իրավունքների պաշտպանը և Հայաստանում ԿԽՄԿ-ի պատվիրակության ղեկավարը
18.12.2020 | 17:05

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր ընդունել է Հայաստանում ԿԽՄԿ-ի պատվիրակության նորանշանակ ղեկավար Թյերի Ռիբոյին։


Հանդիպմանը քննարկվել է Ադրբեջանում գերության մեջ գտնվող հայկական կողմի զինծառայողների ու քաղաքացիական անձանց իրավունքներին և վերադարձի գործընթացին առնչվող հարցեր։ Անդրադարձ է կատարվել նաև հայկական կողմի մարմինների վերադարձման խնդրին։ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանն գերիների ազատ արձակման ու մարմինների վերադարձման գործըթացներին ներգրավված է բացառապես այն իրավասության սահմաններում, որ նախատեսված է Պաշտպանի համար:

Դիտվել է՝ 5082

Մեկնաբանություններ