Բաթումում տեղի կունենա Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարների եռակողմ հանդիպումը։ Ըստ լրատվամիջոցների՝ հանդիպումներում նախատեսվում է քննարկել ռազմական համատեղ համագործակցության նոր հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։               
 

Ստեփանակերտում բնակչության վերադարձի հարցերն են կազմակերպվում

Ստեփանակերտում բնակչության վերադարձի հարցերն են կազմակերպվում
13.11.2020 | 14:11

Ստեփանակերտում այժմ բնակչության վերադարձի հարցերն են կազմակերպում «Ազատության» հետ զրույցում ասաց Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը։ Քաղաքի 60 տոկոսը լույսով, ջրով ու գազով ապահովված է, մնացած հատվածներում վերականգնման աշխատանքները շարունակվում են։


Քաղաքապետի խոսքով՝ բնակչության 20-30 տոկոսն արդեն քաղաքում է։

Դիտվել է՝ 3669

Մեկնաբանություններ