Բաթումում տեղի կունենա Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարների եռակողմ հանդիպումը։ Ըստ լրատվամիջոցների՝ հանդիպումներում նախատեսվում է քննարկել ռազմական համատեղ համագործակցության նոր հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։               
 

Լեհաստանում հայերը փակել են դեպի Գերմանիա միջպետական մայրուղին

Լեհաստանում հայերը փակել են դեպի Գերմանիա միջպետական մայրուղին
01.11.2020 | 15:12

Լեհաստանի հայկական համայնքի ներկայացուցիչները հոկտեմբերի 31-ին փակել են դեպի Գերմանիա միջպետական մայրուղին: Ակցիայի նպատակը հասարակության և լրագրողների ուշադրությունը հրավիրելն էր Արցախում ընթացող պատերազմի վրա:
Ցուցարարները վանկարկել են «Էրդողանը ահաբեկիչ է», երգել են հայկական երգեր:

Դիտվել է՝ 3287

Մեկնաբանություններ