Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

Մոլորակի տարբեր անկյուններում Z սերունդը տարբեր է

Մոլորակի տարբեր անկյուններում Z սերունդը տարբեր է
22.09.2020 | 10:45

Թեպետ 1997-ից հետո ծնված երիտասարրդները ունեն ընդհանուր հետաքրքրություններ որոշակի բրենդների նկատմամբ, նրանք միատարր մարկետինգային նպատակային խումբ չեն և նրանց սպառումը տարբեր է՝ կախված երկրից՝ գրում է դոկտոր, Ֆրանսիայի Բիզնեսի բարձրագույն դպրոցի դասախոս Էլոդի Ժենտինան Slate.fr-ում: Հասկանալու համար՝ որտեղից են սկսվում դեռահասների սպառողական և գնման վարքագծի տարբերությունները տարբեր մշակույթներում, պետք է սկսենք հիմքերի հիմքից՝ ընտանիքից իբրև սոցիալացման առաջին գործոն, որի ներսում դաստիարակության մեթոդները տարբերվում են: ՙՆոր Z սերունդը Ասիայում՝ դինամիկա, տարբերություններ, թվայնացում՚ (The New Generation Z in Asia - Dynamics, Differences and Digitalization) գրքի շնորհիվ, որ նվիրված է Ասիայի 12 երկրներում (Չինաստան, Հոնկոնգ, Հնդկաստան, Պակիստան Ինդենեզիա, Վիետնամ, Ճապոնիա և այլն), Z սերնդի սոցիալական ու կառավարչական վերլուծությանը, պարզ է դառնում, որ Ասիայում ծնողների ու երեխաների հարաբերությունները հիերարխիկ են: Յուրաքանչյուրն իր տեղն ունի և յուրաքանչյուրը մնում է իր տեղում: 1978-2015-ին չինական ընտանիքներում գործել է մեկ ընտանիքում մեկ երեխա քաղաքականությունը: Վերջին ժամանակներս, բնակչության ծերացման պատճառով, իշխանությունները ավելի ճկուն քաղաքականության են վերադարձել: Չինացի երեխայի կարգավիճակը բնորոշելու համար մենք խոսում ենք ՙփոքրիկ տիրակալի՚ ֆենոմենի մասին: Ծնողները մեծ ճնշում են գործադրում երեխայի վրա, որ նա սովորի լավագույն դպրոցում, լավագույն համալսարանում, լավագույն աշխատանքը գտնի:
Ճապոնիայում ծնողների ու երեխաների հարաբերություններում գործում է ամաէ հասկացությունը՝ ծագումը, որը նշանակում է մյուսների սերն ու բարիկամեցողությունը ստանալու խիստ ցանկություն, դրանով է բացատրվում՝ ինչու են երիտասարդները շատ կարևորում ծնողների հետ հարաբերությունները, սերն ու հարգանքը:


Արևմտյան երկրներում ծնողները իրենց երեխաներին որոշակի ազատություններ են տալիս: Ծնողների ու երեխաների հարաբերությունները հիմնված են ոչ թե հիերարխիկ ու ավտորիտար կապերի, այլ էգալիտար հարաբերությունների վրա: Մարկետինգային մի քանի հետազոտություններ ցույց են տվել, որ անհատապաշտական մշակույթներում (օրինակ՝ ԱՄՆ-ում), որոնք նպաստում են անկախության վաղ ձեռքբերմանը, դեռահասները արագ սովորում են ինքնուրույն գնումներ անել, մինչդեռ կոլեկտիվիստական երկրներում (օրինակ՝ Ճապոնիայում կամ Չինաստանում), որտեղ գերակա է ընտանիքի անդամների փոխկապվածությունը, դեռահասները օգնության ու խորհրդի համար դիմում են ուրիշներին:
Ռազմավարությունները, որ ընտրում են երիտասարդները, տարբերվում են մշակույթից մշակույթ: 24 ֆրանսիացի և հնդիկ մայր-դեռահաս շրջանակում կատարված վերլուծությունը վկայում է, որ անհատապաշտական երկրներում, ինչպես Ֆրանսիան, որտեղ ծնողները գնահատում են էգալիտար հարաբերություններն ու փոխանակությունը, դեռահասը հակված է օգտագործել երկկողմ ռազմավարություն, իմա՝ քննարկման ու հիմնավորման վրա հենված ռազմավարությունը: Կոլեկտիվիստական երկրներում, ինչպես Հնդկաստանը, որտեղ ծնողները խրախուսում են խոնարհությունը, հեղինակությունն ու կախումը, դեռահասները, որպես կանոն, դիմում են միակողմանի ռազմավարության՝ հիմնված համոզմունքի ու հուզական մեթոդների վրա: Ի հետևանս Z սերնդի երիտասարդ սպառողները չունեն միատարր սպառողական վարքագիծ: Ծնողները փոխանցում են իրենց երեխաներին սոցիալացման սկզբունքները, որ խոր արմատակալել են իրենց մշակույթում: Մարկետինգի համար հաջողության բանալին երկակի խաղն է երկու փոխկապակցությունների ու փոխպայմանավորված բաղադրիչների միջև՝ տեղական ու գլոբալ փոփոխությունների համապատասխան, գտնելու համար Z սերնդի երիտասարդների նպատակային լսարանը՝ յուրաքանչյուր երկրի համար հարմարեցված ռազմավարություններով:
Էլոդի Ժենտինա, Slate.fr


Հ.Գ. Իսկ ովքե՞ր են Z սերնդի երիտասարդները, ի՞նչն է նրանց միավորում ու ի՞նչը բաժանում: Թերևս ճապոնական ամաէն ընդհանրական հասկացություն է, որովհետև նախ ծագումն է բնորոշում անհատին: Ինչպիսի՞ն է հայկական Z սերունդը: Կամ՝ անկախության սերունդը: Արևմտյա՞ն, թե՞ արևելյան տիպին ենք մենք համապատասխանում մեր մեծամասնության մեջ, թե՞ խառը տիպ ենք՝ ամեն մեկից մի քիչ՝ սկզբունքով: Գուցե հենց այդ ուսումնասիրությունը պետք է նախ կատարվի, հետո ստեղծվեն կրթության չափորոշիչները:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 11541

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ