ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Փա­շի­ն­յա­նը կա­յաց­րեց սե­փա­կան դա­տավ­ճի­ռը

Փա­շի­ն­յա­նը կա­յաց­րեց սե­փա­կան դա­տավ­ճի­ռը
12.06.2020 | 01:04
Այս եր­կու տար­վա ըն­թաց­քում մե­զա­նում գլ­խի­վայր շուռ ե­կավ պաշ­տո­նյա­յի կեր­պա­րը։ ՈՒ պետք չէ միան­գա­մից հի­շեց­նել նախ­կի­ննե­րին, նրանց սխալ­նե­րը։ Խոս­քը բաց­թո­ղում­նե­րի, վատ կա­ռա­վար­ման ու խնդ­րա­հա­րույց ո­րո­շում­նե­րի մա­սին չէ։ Մենք հաս­կա­ցանք, որ երկ­րի ղե­կա­վա­րը կա­րող է շատ-շատ խո­սել ու ո­չինչ չա­սել, է­ժա­նաց­նել ա­սե­լի­քը և ա­մե­նա­վա­տը՝ խո­սել փո­ղո­ցի բա­ռու­բա­նով, ան­պա­տաս­խա­նա­տու լի­նել սե­փա­կան խոս­քի հան­դեպ, ան­հա­վա­սա­րակ­շիռ լի­նել վար­քում։ Պաշ­տո­նյան պետք է հան­րու­թյան շր­ջա­նում պատ­կա­ռանք ներ­շն­չի։ Ա­մենևին հար­կա­վոր չէ եր­կր­պա­գել, կուռ­քեր ստեղ­ծել, պար­զա­պես հար­գել ու զգաս­տա­նալ է պետք, երբ երկ­րի ղե­կա­վարն է խո­սում, իսկ դրա հա­մար նրա ա­սե­լի­քը պետք է ար­ժեք ու­նե­նա, պետք է մտած­ված ու կշ­ռա­դատ­ված լի­նի։ Շար­քա­յին քա­ղա­քա­ցին կա­րող է ա­մեն օր տասն ան­գամ խո­սել ա­մեն ին­չից, բայց ղե­կա­վա­րի խոս­քը պի­տի սպա­սե­լի լի­նի ու ա­մե­նա­կարևո­րը՝ ծան­րակ­շիռ։
Ա­սում են՝ մտ­քին ե­կա­ծը լեզ­վին չեն տա­լիս։ Այս ըն­թաց­քում հետևե­լով Նի­կոլ Փա­շի­նյա­նի խոս­քին, ան­գամ դժ­վա­րա­նում ես խոս­տո­վա­նել, թե այս մար­դու մտ­քում ինչ­քան ան­հան­դուր­ժո­ղա­կա­նու­թյուն, ա­տե­լու­թյան սեր­մեր կան։ Ա­մեն ան­գամ նոր պոռթ­կու­մը մի մեծ ան­դունդ է նրան գլո­րում, որ­տեղ ար­հա­մար­հանքն է, ան­տե­սումն ու խո­րը հիաս­թա­փու­թյու­նը։ Թվում է, թե պե­տա­կան այ­րի քա­ղա­քա­կան խոս­քի կուլ­տու­րան այլևս հնա­րա­վոր չէ այդ­քան ան­լր­ջաց­նել ու հան­կարծ նոր «հո­րի­զոն» է բաց­վում։ Այն, ինչ նա­խօ­րեին հայ­տա­րա­րեց Նի­կոլ Փա­շի­նյա­նը, անդ­րա­դառ­նա­լով ՀՅԴ-ի ա­ռա­ջար­կին, քիչ է ա­սել՝ ա­մո­թա­լի էր։ «Այն­պի­սի տպա­վո­րու­թյուն կա, որ Հա­յաս­տա­նում ոչ միայն ա­ռող­ջա­պա­հա­կան կո­րո­նա­վի­րուս է տա­րած­վում, այլև քա­ղա­քա­կան կո­րո­նա­վի­րուս է տա­րած­վում, որն ի տար­բե­րու­թյուն ա­ռող­ջա­պա­հա­կա­նի, իմ կար­ծի­քով, կբե­րի բա­ցի­լի հատ­կա­նիշ ու­նե­ցող քա­ղա­քա­կան և հա­սա­րա­կա­կան ու­ժե­րի մահ­վան՝ քա­ղա­քա­կան ի­մաս­տով: Դա իմ հա­մոզ­մունքն է: Կտես­նեք, որ այդ քա­ղա­քա­կան ու­ժերն ամ­բող­ջու­թյամբ դուրս կմղ­վեն Հա­յաս­տա­նի քա­ղա­քա­կան-հա­սա­րա­կա­կան կյան­քից, ո­րով­հետև ի­րենք այս օ­րե­րին կա­ռու­ցում են ի­րենց քա­ղա­քա­կան գե­րեզ­մա­նա­քա­րը»,- հայ­տա­րա­րեց մի մարդ, որն ի պաշ­տո­նե պար­տա­վոր է Հա­յաս­տա­նի բո­լոր քա­ղա­քա­ցի­նե­րի, այդ թվում, «բա­ցիլ­նե­րի» ղե­կա­վա­րը լի­նե­լու։ Ե­թե հենց այդ «բա­ցիլ­նե­րի» շնոր­հիվ ԱԺ-ում վար­չա­պետ դար­ձար, ու­րեմն դու ո՞վ ես։ Ե­թե լի­նե­լով իշ­խա­նու­թյուն, 2 տա­րի չկա­րո­ղա­ցար թիմ ու կու­սակ­ցու­թյուն պա­հել, բո­լո­րը հե­ռա­նում են քեզ­նից, 132-ա­մյա կու­սակ­ցու­թյու՞նն է «բա­ցիլ», թե՞...
Քա­ղա­քա­կան հա­կա­ռա­կորդ­նե­րին չես հար­գում, «ծե­փում ես պա­տե­րին» քո խն­դիրն է, բայց քա­ղա­քա­կան ինս­տի­տուտ­նե­րի հան­դեպ գո­նե անն­շան հար­գանք պի­տի ու­նե­նալ։ Կու­սակ­ցու­թյուն­նե­րը քա­ղա­քա­կան կյան­քի ան­բա­ժան մասն են, ու խոր­հր­դա­րա­նա­կան երկ­րի ոչ բա­րով ղե­կա­վարն ես, որ­տեղ իբր կու­սակ­ցու­թյուն­նե­րը պետք է ու­ժեղ ու կա­յա­ցած լի­նեն։ Բայց քո ղե­կա­վա­րած պե­տու­թյու­նում միայն «փռում են աս­ֆալ­տին», խրա­մատ­ներ փո­րում, ընդ­դի­մա­խոս­նե­րին կար­գում դա­վա­ճան­ներ, գե­րեզ­մա­նա­քա­րեր դնում նրանց վրա (դա­գաղ­նե­րով հե­ղա­փո­խու­թյուն ա­նե­լուց հե­տո բնա­կա­նա­բար հեր­թը հաս­նե­լու էր գե­րեզ­մա­նա­քա­րե­րին)։
Բայց այս ա­մե­նից զատ Նի­կոլ Փա­շի­նյա­նը այս մտ­քի տի­րույ­թում սե­փա­կան իշ­խա­նու­թյան գնա­հա­տա­կա­նը տվեց։ Իր մտ­քե­րը մո­ռա­նա­լու փայ­լուն կա­րո­ղու­թյուն ու­նե­ցող վար­չա­պետն իշ­խա­նու­թյան այ­սօր­վա քայ­լե­րի հաս­ցեա­տե­րը հա­մա­րեց ընդ­դի­մա­խոս­նե­րին ու մեղ­քը կր­կին նրանց վրա գցեց։ «Ե­թե պա­տե­րազ­մա­կան տրա­մա­բա­նու­թյամբ ենք խո­սում, և մար­դիկ ու­զում են կա­ռա­վա­րու­թյան գոր­ծո­ղու­թյուն­նե­րը դի­տար­կել այդ շր­ջա­նա­կում, ե­կեք դի­տար­կենք: Իսկ պա­տե­րազ­մի ժա­մա­նակ ի՞նչ են ա­նում խու­ճապ տա­րա­ծող­նե­րի, սխալ տե­ղե­կատ­վու­թյուն տա­րա­ծող­նե­րի, պա­տե­րազ­մի ժա­մա­նակ հրա­մա­նա­տա­րի դեմ խո­սող­նե­րի հետ: Նրանց դա­տում են ռազ­մա­կան և պա­տե­րազ­մա­կան ի­րա­վի­ճա­կին հա­մա­պա­տաս­խան», -ա­սում է նա։ Ե­կեք հի­շենք, թե ով­քեր են խու­ճապ տա­րա­ծել. հա­մա­լի­րի նկար­նե­րը, մեր պա­րե­նի պա­շար­նե­րի մա­սին թվա­յին տվյալ­նե­րը, նա­խա­րա­րի՝ մա­հե­րի ու վա­րակ­ված­նե­րի թվի մա­սին կան­խա­կալ հայ­տա­րա­րու­թյուն­նե­րը և վեր­ջա­պես ով էր ա­սում, որ մենք դժոխ­քում ենք։ Թե՞ սրա­նից ա­վե­լի մեծ խու­ճապ կա­րե­լի է տա­րա­ծել։ Ա­սում է՝ սխալ տե­ղե­կատ­վու­թյուն տա­րա­ծող­ներ... ա­ռա­ջին օ­րից մինչև հի­մա Ար­սեն Թո­րո­սյա­նի և Նի­կոլ Փա­շի­նյա­նի քա­նի՜ հայ­տա­րա­րու­թյուն է հերք­վել, քա­նի՜ սխալ միտք է օ­դում սա­վառ­նել, քա­նի՜ գրա­ռում ու լու­սան­կար­ներ են Փա­շի­նյա­նի ֆեյս­բու­քյան է­ջում սր­բագր­վել, քա­նի՜ ան­գամ են ի­րար հա­կա­սող հայ­տա­րա­րու­թյուն­ներ ար­վել։ Դուք ինք­ներդ ձեզ եք դեմ խո­սել, դուք ինք­ներդ ձեզ եք հա­կա­սել։ Հի­մա նաև ինք­ներդ ձեր դա­տավ­ճիռն եք կա­յաց­րել։ Այդ­պի­սի մարդ­կանց դա­տում են ռազ­մա­կան և պա­տե­րազ­մա­կան ի­րա­վի­ճա­կին հա­մա­պա­տաս­խան։ Այս հար­ցում էլ դուք օգ­նե­ցիք ձեր ընդ­դի­մա­խոս­նե­րին՝ ձեր վերջ­նա­կան վճիռն ինք­նու­րույն կա­յաց­նե­լով։ Իսկ ժո­ղո­վուր­դը, ինչ­պես վս­տա­հեց­նում եք, ձեզ է հա­վա­տում, ու­րեմն ի գործ։
Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ
Դիտվել է՝ 8979

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ