ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Անկարայի ու Դամասկոսի զինված կոնֆլիկտը սպառնում է ռուս-թուրքական հարաբերություններին

Անկարայի ու Դամասկոսի զինված կոնֆլիկտը սպառնում է ռուս-թուրքական հարաբերություններին
05.02.2020 | 09:55

Ի վերջո Իդլիբում տեղի ունեցավ անխուսափելի բախումը: Սիրիական բանակի ռմբակոծությունների հետևանքով 6 մարդու մահից հետո Թուրքիան երկուշաբթի պատասխան հարված հասցրեց՝ խոցելով «վարչակարգի 52 դիրքեր ու չեզոքացնելով 76 սիրիացի զինվոր»՝ Թուրքիայի ՊՆ-ի տվյալներով: Լարումը մեծացնում է սիրիական հյուսիս-արևմտյան նահանգը վերահսկողության տակ վերցնելու համար՝ Բաշար Ասադի ուժերի մեծ հարձակումը՝ ռուսական ռազմաօդային ուժերի աջակցությամբ՝ գրում է Liberation-ը: Անկարայի ու Դամասկոսի առճակատումը փորձություն է Թուրքիայի ու Ռուսաստանի հարաբերությունների՝ մարտադաշտում բարդ կարգավորումների գործընկերների, որտեղ երկու երկրները ներգրավված են Սիրիայում գործող տարբեր նպատակներ ունեցող հակադիր ճամբարներում, որ դժվար է համաձայնեցնել: «Իրադարձություններն Իդլիբում դարձել են անկառավարելի»՝ հայտարարել է Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկուշաբթի Կիևում մամլո ասուլիսում: Թուրքիայի նախագահը կոչ է արել Ռուսաստանին «կատարել իր պարտականությունները» Սիրիայի նահանգում «Աստանայի ու Սոչիի համաձայնությունների շրջանակում»: Սիրիայում ստեղծվել է ռուսական ու թուրքական բանակների գործողությունների համակարգման մեխանիզմ՝ առճակատումից խուսափելու համար, բայց սիրիական գրոհի ժամանակ այդ մեխանիզմը չի աշխատել: ՌԴ ՊՆ նախարարությունը հայտարարել է, որ թուրք զինվորականները հայտնվել են կրակի տակ, որովհետև շարժվել են Իդլիբով՝ չզգուշացնելով Ռուսաստանին: Անկարան պնդում է, որ համակարգել է իր զորքերի տեղաշարժը ռուսական կողմի հետ: Բոլոր դեպքերում՝ երկուշաբթի համատեղ ռուս-թուրքական պարեկությունը դադարեցվեց: Բաշար Ասադի ու նրա ռուս դաշնակիցների հարձակման ուժեղացումը վերջին մի քանի շաբաթներում հանգեցրել է բնակիչների զանգվածային փախուստի: «Մոտ մեկ միլիոն տեղահանվածներ փախչում են դեպի Թուրքիայի սահման»՝ հայտարարել է Էրդողանը Կիևում: Որ Անկարայի ու Մոսկվայի համագործակցությունը չի դադարել, վկայում է երկուշաբթի գիշերը երկու ԱԳ նախարարների հեռախոսազրույցը: «Կողմերը հանգամանալից քննարկել են սիրիական կարգավորման ընթացքը՝ հատուկ ուշադրություն դարձնելով Իդլիբի ապառազմականացված գոտու իրավիճակին»՝ հաղորդել է ՌԴ ԱԳՆ-ն:
Libération


Հ.Գ. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Կիևում Վլադիմիր Զելենսկուն 50 միլիոն դոլար է խոստացել ուկրաինական բանակի կարիքների, այդ թվում՝ զենք գնելու համար: Նա նաև հայտարարել է, որ չի ճանաչում Ղրիմի վերամիավորումը Ռուսաստանին, իսկ ռուսները նրան սիրալիր հրավիրել են Ղրիմ՝ թաթարների վիճակին տեղում ծանոթանալու: Ռուսները միաժամանակ հրապարակումներ են անում, թե թուրքերը ինչպես են ստիպում տեղաբնակներին կռվել սիրիական բանակի դեմ՝ պատանդ վերցնելով ընտանիքի անդամներին: Բայց դա վաղուց նորություն չէ: Ինչպես նորություն չէ, որ փախստականների մասին թուրքերի հայտարարությունները շանտաժ են: Պուտինն ու Էրդողանը չեն շտապում հանդիպել: Երկուսին էլ իրականում հանդիպում ու իրավիճակի պարզաբանում պետք չէ՝ երկուսն էլ շարժվում են իրենց ծրագրով: Իդլիբի նահանգը Ասադի ուժերի վերահսկողության տակ անցնելուց հետո միայն Պուտինը կցանկանա հանդիպել Էրդողանին, որ ժամանակը ապարդյուն չի անցկացնում՝ փորձելով հնարավորինս ապակակունացնել իրավիճակը ոչ միայն Սիրիայում, Լիբիայում, այլև՝ Լիբանանում:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 4024

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ