ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Աստ­ված առևտուր չի ա­նում

Աստ­ված առևտուր չի ա­նում
04.02.2020 | 00:10
Հե­տաքր­քիր է՝ ԱԱԾ-ն հայտ­նա­բե­րե՞ց սա­տա­նա­յի հետ հա­մա­գոր­ծակ­ցու­թյան դեպ­քեր, կամ՝ դեմ­քե­րին: Հա­մե­նայն դեպս՝ այդ մա­սին տե­ղե­կու­թյուն­ներ, կար­ծես, չկան: Փաս­տո­րեն՝ սա­տա­նան ոչ միայն ման­րա­մաս­նե­րի մեջ է, այլև ա­նոր­սա­լի է: Կամ՝ ԱԱԾ-ն վար­չա­պե­տին զե­կու­ցել է, որ Հա­յաս­տա­նում սա­տա­նա չի հայտ­նա­բեր­վել, բայց այդ տե­ղե­կու­թյու­նը հրա­պա­րակ­ման են­թա­կա չէ, ո­րով­հետև ա­մեն պա­հի կա­րող է հերք­վել:
Կա՞ն Հա­յաս­տա­նում ի­րո­ղու­թյուն­ներ, որ չեն կա­րող հերք­վել: Ա­յո: Մենք: Մեր բո­լո­րի գո­յու­թյու­նը ան­հեր­քե­լի է: Բայց դա այս­տեղ ու հի­մա, իսկ վա­ղը փաստ չէ: Հա­րա­բե­րա­կա­նու­թյու­նը Էյ­նշ­տեյ­նը չի հնա­րել: Էյ­նշ­տեյնն ան­վա­նել է ու բա­նաձևել: ՈՒ Նո­բե­լյան մր­ցա­նակ չի ստա­ցել այդ բա­նաձևի հա­մար: Ո՞վ է դառ­նա­լու մեր օ­րե­րի Էյ­նշ­տեյ­նը, որ բա­նաձևի ու ան­վա­նի՝ ի՞նչ է կա­տար­վում հե­ղա­փո­խու­թյու­նից ա­ռաջ ու հե­տո: Եվ՝ որ լի­նի հս­տակ գոր­ծող բա­նաձև: Ա­ռանց վե­րա­պա­հում­նե­րի: Ա­ռանց բա­ցա­ռու­թյուն­նե­րի: Ա­ռանց հա­րա­բե­րա­կա­նու­թյան: Որ­պես դա­սըն­թաց: Որ հե­տայ­սու չդե­գե­րեն ու սա­տա­նա­ներ չո­րո­նեն հին ու հե­տա­գա հե­ղա­փո­խա­կան­նե­րը:
Իսկ սա­տա­նան, ան­կախ՝ ԱԱԾ-ն կգտ­նի, թե չի գտ­նի, կա: Սա­տա­նան մարդ­կանց հո­գում ու մտ­քում է: Պա­տա­հա­կան չէ, որ երբ չգի­տեն ինչ ա­սել, ա­սում են՝ սա­տա­նան գի­տի, երբ չգի­տեն ինչ ա­նել, ա­սում են՝ սա­տա­նան տա­նի: Բայց եր­բեք օգ­նու­թյան չեն կան­չում սա­տա­նա­յին, Աստ­ծո փե­շե­րից են կախ­վում: Ո­րով­հետև սա­տա­նա­յի օգ­նու­թյու­նը գին ու­նի՝ հո­գին, Աստ­ված օգ­նում է ա­ռանց առևտրի:
Բայց առևտուր կա ա­մե­նուր: «Հուն­վա­րի 28-30-ը Ժնևում ԵԱՀԿ Մինս­կի խմ­բի հա­մա­նա­խա­գահ­ներ Ի­գոր Պո­պո­վը (ՌԴ), Ստե­ֆան Վիս­կոն­տին (Ֆրան­սիա), Էնդ­րյու Շե­ֆերն (ԱՄՆ) ա­ռան­ձին և հա­մա­տեղ ձևա­չա­փով հան­դի­պում­ներ անց­կաց­րին Հա­յաս­տա­նի ԱԳ նա­խա­րար Զոհ­րաբ Մնա­ցա­կա­նյա­նի և Ադր­բե­ջա­նի ԱԳ նա­խա­րար Էլ­մար Մա­մե­դյա­րո­վի հետ: Հան­դի­պում­նե­րին մաս­նակ­ցում էր նաև ԵԱՀԿ գոր­ծող նա­խա­գա­հի անձ­նա­կան ներ­կա­յա­ցու­ցիչ Ան­ջեյ Կաս­պր­չի­կը: Ե­ռօ­րյա ին­տեն­սիվ քն­նար­կում­նե­րի ըն­թաց­քում ԵԱՀԿ Մինս­կի խմ­բի հա­մա­նա­խա­գահ­նե­րը և ԱԳ նա­խա­րար­նե­րը քն­նար­կել են օ­րա­կար­գա­յին հետևյալ հար­ցե­րը. 2019-ին ձեռք բեր­ված պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­նե­րի և քն­նարկ­ված ա­ռա­ջարկ­նե­րի ի­րա­կա­նա­ցու­մը և ժո­ղո­վուրդ­նե­րին խա­ղա­ղու­թյան նա­խա­պատ­րաս­տե­լու ուղ­ղու­թյամբ հնա­րա­վոր հա­ջորդ քայ­լե­րը, ա­պա­գա կար­գա­վոր­ման հիմ­քը հան­դի­սա­ցող սկզ­բունք­նե­րը և տար­րե­րը, կար­գա­վոր­ման գոր­ծըն­թա­ցի ա­ռաջ­մղ­մանն ուղղ­ված ժա­մա­նա­կա­ցույ­ցը և օ­րա­կար­գը: ԵԱՀԿ Մինս­կի խմ­բի հա­մա­նա­խա­գահ­նե­րը վե­րա­հաս­տա­տե­ցին հա­կա­մար­տու­թյան խա­ղաղ կար­գա­վոր­ման ուղ­ղու­թյամբ կող­մե­րին ա­ջակ­ցե­լու և կար­գա­վոր­ման գոր­ծըն­թա­ցի կոն­ֆի­դեն­ցիա­լու­թյան սկզ­բուն­քի հան­դեպ ի­րենց լիա­կա­տար հանձ­նա­ռու­թյու­նը: Նրանք շեշ­տե­ցին ար­դար և տևա­կան խա­ղա­ղու­թյան ձեռք­բեր­ման հա­մար ստեղ­ծա­գործ մո­տեց­ման և փոխ­զիջ­ման ո­գու անհ­րա­ժեշ­տու­թյու­նը: ԱԳ նա­խա­րար­նե­րը հա­մա­ձայ­նել են կր­կին հան­դի­պել մոտ ա­պա­գա­յում ԵԱՀԿ Մինս­կի խմ­բի հա­մա­նա­խա­գահ­նե­րի հո­վա­նու ներ­քո»՝ սա ԵԱՀԿ Մինս­կի խմ­բի հա­մա­նա­խա­գահ­նե­րի և ԱԳ նա­խա­րար­նե­րի հայ­տա­րա­րու­թյունն է:
«Ժնևում Հա­յաս­տա­նի և Ադր­բե­ջա­նի ԱԳ նա­խա­րար­ներ Զոհ­րաբ Մնա­ցա­կա­նյա­նի ու Էլ­մար Մա­մե­դյա­րո­վի բա­նակ­ցու­թյուն­ներն ա­մե­նաին­տեն­սիվն էին վեր­ջին տա­րի­նե­րի ըն­թաց­քում» ա­սել է Ադր­բե­ջա­նի ԱԳՆ պաշ­տո­նա­կան ներ­կա­յա­ցու­ցիչ Լեյ­լա Աբ­դու­լաևան։ «Կող­մե­րը քն­նար­կել են հա­մա­նա­խա­գահ­նե­րի ներ­կա­յաց­րած օ­րա­կար­գը։ Քն­նարկ­վել են 2019-ին ներ­կա­յաց­ված ա­ռա­ջար­կու­թյուն­ներ, մաս­նա­վո­րա­պես՝ ժո­ղո­վուրդ­նե­րին խա­ղա­ղու­թյան նա­խա­պատ­րաս­տե­լը, հու­մա­նի­տար փո­խա­նա­կու­մը, կար­գա­վոր­ման հիմք հան­դի­սա­ցող սկզ­բունք­ներն ու տար­րե­րը, հատ­կա­պես՝ Հել­սին­կյան եզ­րա­փա­կիչ ակ­տի սկզ­բունք­ներն ու տար­րե­րը, բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թա­ցի ակ­տի­վաց­մա­նը վե­րա­բե­րող հար­ցեր։ Նա­խա­րար­նե­րը հա­մա­ձայ­նու­թյան են հա­սել մոտ ա­պա­գա­յում կր­կին հան­դի­պե­լու վե­րա­բե­րյալ», - ա­սել է Աբ­դու­լաևան:
«Հուն­վա­րի 29-ին և 30-ին Ժնևում ԵԱՀԿ Մինս­կի խմ­բի հա­մա­նա­խա­գահ­նե­րի և ԵԱՀԿ գոր­ծող նա­խա­գա­հի անձ­նա­կան ներ­կա­յա­ցու­ցիչ Ան­ջեյ Կաս­պր­չի­կի միջ­նոր­դու­թյամբ և մաս­նակ­ցու­թյամբ տե­ղի ու­նե­ցավ Հա­յաս­տա­նի և Ադր­բե­ջա­նի ԱԳ նա­խա­րար­ներ Զոհ­րաբ Մնա­ցա­կա­նյա­նի և Էլ­մար Մա­մե­դյա­րո­վի հան­դի­պու­մը: Դրան նա­խոր­դեց ՀՀ ԱԳ նա­խա­րա­րի հան­դի­պու­մը ԵԱՀԿ Մինս­կի խմ­բի հա­մա­նա­խա­գահ­նե­րի և ԵԱՀԿ գոր­ծող նա­խա­գա­հի անձ­նա­կան ներ­կա­յա­ցու­ցիչ Ան­ջեյ Կաս­պր­չի­կի հետ։
Ե­ռօ­րյա ին­տեն­սիվ քն­նար­կում­նե­րի ըն­թաց­քում անդ­րա­դարձ է կա­տար­վել Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի հիմ­նախ­նդ­րի խա­ղաղ կար­գա­վոր­ման գոր­ծըն­թա­ցին առ­նչ­վող հար­ցե­րի լայն շր­ջա­նա­կի. 2019-ին ձեռք բեր­ված պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­նե­րի և քն­նարկ­ված ա­ռա­ջարկ­նե­րի ի­րա­կա­նա­ցու­մը և ժո­ղո­վուրդ­նե­րին խա­ղա­ղու­թյան նա­խա­պատ­րաս­տե­լու ուղ­ղու­թյամբ հնա­րա­վոր հա­ջորդ քայ­լե­րը, ա­պա­գա կար­գա­վոր­ման հիմ­քը հան­դի­սա­ցող սկզ­բունք­նե­րը և տար­րե­րը։ Քն­նարկ­վել են նաև կար­գա­վոր­ման գոր­ծըն­թա­ցի ա­ռաջ­մղ­մանն ուղղ­ված ժա­մա­նա­կա­ցույ­ցը և օ­րա­կար­գը:
Նա­խա­րար Մնա­ցա­կա­նյա­նը շեշ­տել է խա­ղաղ գոր­ծըն­թա­ցում Ար­ցա­խի ժո­ղովր­դի ընտ­րյալ ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի ներգ­րավ­ման անհ­րա­ժեշ­տու­թյու­նը: ԱԳ նա­խա­րար­նե­րը հա­մա­ձայ­նել են կր­կին հան­դի­պել մոտ ա­պա­գա­յում ԵԱՀԿ Մինս­կի խմ­բի հա­մա­նա­խա­գահ­նե­րի հո­վա­նու ներ­քո»,- հայ­տա­րա­րել է ՀՀ ԱԳՆ խոս­նակ Ան­նա Նաղ­դա­լյա­նը: Շատ գայ­թակ­ղիչ է ա­ռա­ջար­կը գտեք 10 նմա­նու­թյուն ու 10 տար­բե­րու­թյուն: Բայց դա կա­րող են ա­նել բա­նակ­ցու­թյուն­նե­րի մաս­նա­կից­նե­րը, շար­քա­յին մահ­կա­նա­ցու­նե­րիս մնում է ար­ձա­նագ­րել.
1. Ե­րեք հայ­տա­րա­րու­թյուն­ներն էլ վկա­յում են, որ կա­տար­վո­ղը այլևս ա­նի­մաստ է հան­դի­պում ան­վա­նե­լը, կա ա­վե­լի բո­վան­դա­կա­յին բառ՝ բա­նակ­ցու­թյուն:
2. Բա­նակ­ցու­թյունն ու­նի օ­րա­կարգ, ո­րի մա­սին կող­մե­րը ներ­կա­յաց­նում են ի­րենց պատ­կե­րա­ցում­նե­րը, իսկ ԵԱՀԿ Մինս­կի խում­բը հի­շեց­նում է կոն­ֆի­դեն­ցիա­լու­թյան պայ­մա­նը:
3. Վիեն­նա­յի հա­մա­ձայ­նու­թյուն­նե­րը ակն­հայ­տո­րեն չկան այդ օ­րա­կար­գում:
4. Կող­մե­րին չի հա­ջող­վում ընդ­հա­նուր հայ­տա­րա­րի գալ, ո­րով­հետև մնում են ի­րենց դիր­քո­րո­շում­նե­րում ան­փո­փոխ:
5. Ար­ցա­խը դեռ բա­նակ­ցա­յին սե­ղան չի վե­րա­դար­ձել:
6. Ադր­բե­ջա­նում խոր­հր­դա­րա­նա­կան, Ար­ցա­խում նա­խա­գա­հա­կան ու խոր­հր­դա­րա­նա­կան ընտ­րու­թյուն­նե­րից հե­տո էլ բա­նակ­ցու­թյուն­նե­րը շա­րու­նակ­վե­լու են նույն ըն­թաց­քով: Գործ­նա­կա­նում ընտ­րու­թյուն­նե­րի ար­դյունք­ներն ան­փո­փոխ են թող­նե­լու բա­նակ­ցա­յին օ­րա­կար­գը, ո­րը հայտ­նի չէ ու չի դառ­նա:
7. Են­թադ­րա­բար բա­նակ­ցու­թյուն­նե­րի հիմ­քում մադ­րի­դյան սկզ­բունք­ներն են, բայց այդ սկզ­բունք­ներն այն­քան են փո­փոխ­վել, որ ա­նի­մաստ է մեկ­նա­բա­նու­թյու­նը, թե ի­մաստ ու­նի՞ այդ սկզ­բունք­նե­րով բա­նակ­ցել, թե՞ ոչ: Փաստ է՝ բա­նակ­ցու­թյուն­նե­րը շա­րու­նակ­վում են:
Շա­տերն անդ­րա­դար­ձան ԱԳ նա­խա­րար­նե­րի բա­նակ­ցու­թյուն­նե­րի ըն­թաց­քում ԵԱՀԿ Մինս­կի խմ­բի հա­մա­նա­խա­գահ Ֆրան­սիա­յի նա­խա­գա­հի զան­գին Ադր­բե­ջա­նի նա­խա­գահ Իլ­համ Ա­լիևին, բայց ոչ ոք չհարց­րեց՝ իսկ Մակ­րո­նը Երևան զան­գե՞լ է: Ա­ռա­վել ևս՝ ոչ ոք չհարց­րեց՝ ին­չու՞ չի զան­գել: Բո­լո­րը բա­վա­րար­վե­ցին Ֆրան­սիա­յի հայ­կա­կան կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի հա­մա­կար­գող խոր­հր­դի տա­րե­կան ընթ­րի­քին նրա ե­լույ­թով, որ­տեղ անդ­րա­դար­ձել էր Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյան մի­ջազ­գա­յին ճա­նաչ­մա­նը, ա­սել, որ ար­դեն 1 տա­րի ապ­րի­լի 24-ը Ֆրան­սիա­յում Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյան հի­շա­տա­կի ազ­գա­յին օր է՝ ին­քը կա­տա­րել է խոս­տու­մը: Նշել էր նաև, որ Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյան ժխ­տու­մը քրեա­կա­նաց­նե­լու ուղ­ղու­թյամբ ի­րա­վա­կան աշ­խա­տանք­ներ են տար­վում: «Պայ­քա­րը, որ հա­յե­րը մղում են Ցե­ղաս­պա­նու­թյան ճա­նաչ­ման հա­մար, պայ­քար է նաև լռու­թյան, մո­ռա­ցու­թյան դեմ: Իսկ ճշ­մար­տու­թյան հար­ցում գո­յու­թյուն ու­նի եղ­բայ­րու­թյուն հայ և ֆրան­սիա­ցի ժո­ղո­վուրդ­նե­րի միջև»,- ա­սել էր Մակ­րո­նը: Ո՞վ չգի­տի, որ Ֆրան­սիա­յի նա­խա­գա­հը գի­տի գե­ղե­ցիկ խո­սել, ու ճար­տա­սա­նու­թյու­նը նրա ա­նու­րա­նա­լի ձիրքն է: Հա­մե­նայն դեպս, աշ­խար­հում ոչ ոք չէր կա­րող Շառլ Ազ­նա­վու­րի մա­սին ա­սել «Հայ­րե­նիք հայ­րե­նի­քի մեջ ու պե­տու­թյուն՝ պե­տու­թյան մեջ»՝ Է­մա­նուել Մակ­րո­նից բա­ցի: ՈՒ ոչ այն պատ­ճա­ռով, որ Ազ­նա­վու­րը հայ էր ու ապ­րել էր Ֆրան­սիա­յում: Դա մտա­ծո­ղու­թյան ո­րակ է, բա­նաձևու­մի մա­կար­դակ: Մակ­րո­նը ֆրան­սա­հա­յե­րին ա­սել էր, որ Թուր­քիան իր քա­ղա­քա­կա­նու­թյան հիմ­քում դրել է ռևի­զիո­նիզ­մը, բայց «ոչ մի մեծ պատ­մու­թյուն չի կերտ­վում ստի, ժխ­տո­ղա­կա­նու­թյան ու ռևի­զիո­նիզ­մի հի­ման վրա»: Մի քա­նի օր անց միայն Էր­դո­ղա­նը նրան պա­տաս­խա­նեց, որ «Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյան մեջ Թուր­քիա­յին մե­ղադ­րող­նե­րի պատ­մու­թյու­նը ևս մա­քուր չէ: Ալ­ժիր այ­ցի ըն­թաց­քում նա­խա­գահ Աբ­դուլ­մե­ջիդ Թե­բուն ինձ ա­սաց, որ Ֆրան­սիան կո­տո­րել է իր 5 մի­լիոն հայ­րե­նա­կից­նե­րին»: Թե­բուն երևի մո­ռա­ցել էր Էր­դո­ղա­նին ա­սել՝ ինչ­քան ֆրան­սիա­ցի են ալ­ժիր­ցի­նե­րը սպա­նել:
Բայց դա չէ այս հար­ցում էա­կա­նը: Էա­կա­նը, որ Է­մա­նուել Մակ­րո­նը խո­սել է Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի ու նրա բնակ­չու­թյան մա­սին, նշե­լով, որ Հա­յաս­տա­նը հայ­տն­վել է մեծ ճգ­նա­ժա­մի խաչ­մե­րու­կում, և Ֆրան­սիան նրա կող­քին է: «Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի չլուծ­ված հա­կա­մար­տու­թյու­նը Եվ­րո­պա­յում վս­տա­հու­թյան և անվ­տան­գու­թյան ճար­տա­րա­պե­տու­թյան ա­ռա­ջըն­թա­ցի խո­չըն­դոտ է»,- ա­սել է Մակ­րո­նը։ Այս նա­խա­դա­սու­թյու­նը չէր կա­րող պա­տա­հա­բար հայ­տն­վել Ֆրան­սիա­յի նա­խա­գա­հի խոս­քում: Հաշ­վի առ­նե­լով մեկ այլ ո­րա­կում՝ «խն­դի­րը մարդ­կա­յին դրա­մա է, ո­րը մե­կու­սաց­ման մեջ է դնում այդ շր­ջա­նի բնակ­չու­թյա­նը»: Փաս­տա­ցի՝ Մակ­րոնն ակ­նար­կում է, որ խն­դի­րը ազ­գե­րի ինք­նո­րոշ­ման ի­րա­վուն­քի գե­րա­կա­յու­թյամբ պի­տի լուծ­վի՝ վե­րաց­նե­լու մարդ­կա­յին դրա­ման: Ի վեր­ջո, մար­դու ի­րա­վունք­նե­րի պաշտ­պա­նու­թյան ջա­տա­գով ԵՄ-ն պի­տի ըն­դու­նի, որ ազ­գե­րի ինք­նո­րոշ­ման ի­րա­վուն­քի հիմ­քում մար­դու ի­րա­վունք­նե­րի պաշտ­պա­նու­թյունն է: ՈՒ բո­լոր նրանք, որ չեն հարց­րել՝ ին­չու՞ Մակ­րո­նը Երևան չզան­գա­հա­րեց, ի­րա­վունք ու­նեն հարց­նել՝ ին­չու՞ Նի­կոլ Փա­շի­նյա­նը Է­մա­նուել Մակ­րո­նին չզան­գեց: ՈՒ ընդ­հան­րա­պես՝ կա՞ գի­տակ­ցու­թյուն, որ ԵԱՀԿ Մինս­կի խմ­բում հա­մա­նա­խա­գահ եր­կր­նե­րը Ե­ՐԵՔՆ են: Հար­ցի լուծ­ման հա­մար հայ­կա­կան կող­մե­րը պար­տա­վոր են աշ­խա­տել Ե­ՐԵ­ՔԻ հետ: Իսկ երբ չեն աշ­խա­տում, ԱԳ նա­խա­րար­նե­րի հան­դիպ­մանն անդ­րա­դառ­նա­լով՝ «ԱՄՆ-ը շա­րու­նա­կում է հա­վա­տա­րիմ մնալ ղա­րա­բա­ղյան հիմ­նախ­նդ­րի խա­ղաղ կար­գա­վոր­ման խթան­մա­նը»,- Twitter-ում հայտ­նում է Ադր­բե­ջա­նում ԱՄՆ դես­պա­նա­տու­նը, բայց ոչ Հա­յաս­տա­նում ԱՄՆ դես­պա­նա­տու­նը: Երբ չեն աշ­խա­տում, նույն օ­րե­րին Թուր­քիա­յի ԱԳ նա­խա­րար Մևլութ Չա­վու­շօղ­լուն հայ­տա­րա­րում է. «Մենք ջան­քեր ենք գոր­ծադ­րում, որ ղա­րա­բա­ղյան հար­ցին լու­ծում տանք: Ե­թե Ռու­սաս­տանն օգ­տա­գոր­ծի իր ուժն ու ազ­դե­ցու­թյու­նը, մենք կլու­ծենք այս հար­ցը: Այս տա­րի կարևո­րե­լու ենք Ղա­րա­բա­ղի հար­ցը», ու ՌԴ ԱԳՆ-ն հարկ չի հա­մա­րում պար­զա­բա­նել՝ ո՞ր օր­վա­նից ու ի՞նչ հիմ­քով է Թուր­քիա­յի ԱԳ նա­խա­րա­րը Ռու­սաս­տա­նի մա­սին խո­սում «ՄԵՆՔ» դե­րա­նու­նով, ի՞նչ է նշա­նա­կում այդ «մեն­քը»՝ դիր­քո­րո­շում­նե­րի հա­մընկ­նու՞մ, ո­րո­շում­նե­րի հա­մա­տե՞ղ կա­յա­ցում, թուրք-ադր­բե­ջա­նա­-ռու­սա­կան տան­դե՞մ այս հար­ցում, որ կաս­կա­ծի տակ է դնում ԵԱՀԿ Մինս­կի խմ­բում ՌԴ հա­մա­նա­խա­գա­հու­թյան ան­կողմ­նա­կա­լու­թյու­նը: Ոչ էլ ան­գամ Հա­յաս­տա­նում ՌԴ դես­պա­նա­տունն է հարկ հա­մա­րում մեկ­նա­բա­նել: Սա է սա­տա­նան՝ ման­րա­մաս­նե­րի մեջ, ո­րին ԱԱԾ-ն այդ­պես էլ չի գտ­նում: Գու­ցե չի էլ ո­րո­նում:
Ա­նա­հիտ Ա­ԴԱ­ՄՅԱՆ
Հ.Գ. Հա­յաս­տա­նի բո­լոր իշ­խա­նու­թյուն­նե­րին մե­ղադ­րել են Ար­ցա­խը «ծա­խե­լու» մտադ­րու­թյան մեջ: Ար­ցա­խը ոչ ոք չի կա­րող ոչ գնել, ոչ վա­ճա­ռել: Ար­ցա­խը միայն տա­րածք չէ, Ե­ռաբ­լուրն է, ժո­ղո­վուրդն է, հաղ­թա­նակն է, Հայ­րե­նիք ու հա­վեր­ժու­թյուն: Ոչ մի բա­նակ­ցու­թյուն դա ոչ հեր­քե­լու է, ոչ հաս­տա­տե­լու է, բա­նակ­ցու­թյու­նը, մեղմ ա­սած, դի­վա­նա­գի­տա­կան առևտուր է, որ­տեղ Հայ­րե­նի­քը եր­բեք օ­րա­կարգ չի դառ­նում: Սա դուրս է ան­գամ Էյ­նշ­տեյ­նի հա­րա­բե­րա­կա­նու­թյան տե­սու­թյու­նից: Պար­զա­պես մար­դիկ մահ­կա­նա­ցու են ու կյան­քում ստիպ­ված են մեծ ու փոքր ո­րո­շում­ներ կա­յաց­նել՝ ա­պա­վի­նե­լով ան­գամ սա­տա­նա­յին, օգ­նու­թյան կան­չե­լով Աստ­ծուն: Գու­ցե այդ պատ­ճա­ռով է, որ Հա­յաս­տա­նում բո­լոր հե­ղա­փո­խու­թյուն­ներն ու իշ­խա­նա­փո­խու­թյուն­նե­րը ե­ղել են Ար­ցա­խի հար­ցով: Ա­ռայ­սօր: Գու­ցե և հե­տայ­սու:
Մնա­ցա­ծը, մեղմ ա­սած, ըն­թա­ցիկ քա­ղա­քա­կա­նու­թյուն է, ո­րին ան­լուրջ է լուրջ վե­րա­բեր­վե­լը, երբ կա հաս­տա­տուն մե­ծու­թյուն՝ ՀԱՅ­ՐԵ­ՆԻ­ՔԸ: Մեկ էլ՝ ՍԵ­ՐԸ:
Դիտվել է՝ 4348

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ