ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Պուտինն ամեն ինչ շրջեց գլխիվայր՝ իր ապագայի համար

Պուտինն ամեն ինչ շրջեց գլխիվայր՝ իր ապագայի համար
17.01.2020 | 14:27

Երբեք այսպես չի եղել ու ահա նորից՝ ինչպես սիրում են ասել ռուսները: Չորեքշաբթի ցերեկը Վլադիմիր Պուտինը բոլորին հանկարծակիի բերեց՝ ընդունելով իր վարչապետ Դմիտրի Մեդվեդևի ու նրա կառավարության հրաժարականը: Մի քանի ժամ առաջ, երբ նախագահը ուղերձով դիմում էր Դաշնային Ժողովին, որոշարկելով քաղաքական առաջիկա տարվա ուղղությունները, ոչ մի բառ չասվեց այդ մասին: Նա գոհունակություն հայտնեց 2019-ին տնտեսության վերականգնումից, նախազգուշացրեց ժողովրդագրական ցուցանիշների նվազումից, հորդորեց մարդկանց մոտ լինել, հայտարարեց սոցիալական նոր ծախսերի մասին՝ գրում են Վերոնիկա Դորմանն ու Լյուսիեն Ժակը Libération-ում: Ակնհայտ է, որ կառավարության հրաժարականի սցենարը նախապես ծրագրված էր: Ինչպես՝ անմիջապես առաջադրված թեկնածուն, որ պետք է ձևավորի հաջորդ կառավարությունը: 53-ամյա Միխայիլ Միշուստինը անհայտ է հասարակությանը: «Տեխնիկական նշանակում, քանի դեռ Պուտինը չի ընտրել իրավահաջորդին»՝ գտնում է R.Politik վերլուծական ընկերության ղեկավար Տատյանա Ստանովայան: «Ոչ ոք տեղեկացված չէր որ նախագահի աշխատակազմում, ոչ կառավարությունում,-նշում է նա:-Կառավարության հրաժարականը շոկ էր բոլորի համար»: Բայց օրվա իրական նորությունը, բացի ոսկե անկարգելը Դմիտրի Մեդվեդևի համար՝ իշխանության տարանցումը մնում է բաց: Հարցը ծագել էր 2018-ի մայիսին Վլադիմիր Պուտինի տրիումֆալ վերընտրությունից հետո, երբ նույն երեկոյան նա հայտարարեց, որ այդ ժամկետը վերջինն է: Նախագահի իրավասությունների վերաբաշխումը խորհրդարանի, Սենատի, Գերագույն դատարանի, Անվտանգության խորհրդի ու Պետական խորհրդի միջև վկայում է քաղաքական նոր հավասարակշռություն ստեղծելու ցանկությունը՝ միակ իրավահաջորդին չտալու համար ամբողջ իշխանությունը, որ Պուտինը կենտրոնացրել է իր ձեռքում կառավարման 20 տարիներին:


«Պուտինի համար կարևոր է, որ իր ժառանգությունը Կրեմլից իր հեռանալուց հետո չանհետանա,- գտնում է «Օբսերվատորիա» ֆրանս-ռուսական վերլուծական կենտրոնի տնօրեն Առնո Դյուբիենը:- Հաշվի առնելով նրա առաջարկած սահմանադրական բարեոխումները, նրա իրավահաջորդը չի ունենա նույնքան իրավասություններ:

Լիազորությունների վերաբաշխման ժամանակ տեղի է ունենում ռիսկերի դիվերսիֆիկացիա»: Տատյանա Ստանովայայի կարծիքով՝ Պուտինը կպահպանի Պետական խորհրդի ղեկավարի ռազմավարական դերը, այդ կառույցը մինչև անցյալ տարի ռեալ իշխանություն չուներ, բայց դարձավ «կարևոր միացնող հանգույց նախագահի աշխատակազմի, կառավարության ու նահանգապետերի միջև», «այն վայրը, որտեղ Պուտինը կարող է գործել իբրև արբիտր իշխանության բոլոր մակարդակների միջև, որպեսզի ազդի ռազմավարական որոշումների վրա, նա չի ծրագրում զբաղվել առօրյա գործերով, դրա համար կա կառավարություն»: Առաջիկա օրերին Միխայիլ Միշուստինը պետք է ձևավորի նոր կառավարություն: Վլադիմիր Պուտինն արդեն սկսել է իր համար գնել հասարակական կարծիքի համակրանքը՝ հայտարարելով 2020-ի առասպելական սոցիալական ծախսերի մասին: «Դա 10-15 միլիարդ դոլար է: Իսկ փողերը, որպես կանոն, բաժանում են ընտրություններից առաջ»՝ գտնում է Առնո Դյուբիենը: Բայց հաջորդ ընտրությունները 2021-ին են: Հավանաբար պետք է սպասել արտահերթ խորհրդարանական կամ նախագահական ընտրությունների:
Վերոնիկա Դորման, Լյուսիեն Ժակ, Libération


Հ.Գ. New York Times-ը ուշադրությունը հրավիրել է փաստին, որ Պուտինն ու Մեդվեդևը նախկինում էլ համակարգել են իրենց գործողությունները, մասնավորապես «իշխանափոխության» ժամանակ, երբ Մեդվեդևը դարձավ նախագահ, Պուտինը՝ վարչապետ: «Մեդվեդևի հրաժարականը մեծ ցնցում է ՌԴ կառավարության համար, Պուտինի կառավարման 10 տարիներին նա փորձում էր ստեղծել կայունության պատկեր, չնայած թուլացած տնտեսությանը և արևմտյան պատժամիջոցների ուժեղացմանը»՝ գրել է Wall Street Journal-ը: Դմիտրի Մեդվեդևը խաղում էր առանց հավակնությունների մարդու դեր, իսկ այդպիսի մարդը վաղ թե ուշ հայտնվում է այնտեղ, որտեղ հիմա հայտնվեց նա: «Կատարվածը ցնցել է նույնիսկ բարձրաստիճան պաշտոնյաներին՝ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը ընդհատել է հանդիպումը, որ համոզվի՝ Պուտինն իրոք վարչապետի թեկնածու առաջարկել է Միխայիլ Միշուստինին»՝ գրել է Bloomberg-ը:


Արևմտյան լրատվամիջոցները նույնպես շոկի մեջ են, ինչպես ռուսները, բայց բոլորն էլ ընդունում են, որ Պուտինը 2024-ից հետո ձեռքից բաց չի թողնելու իշխանությունը: Նա իրոք մտածում է, որ առանց իրեն ամեն ինչ կփլուզվի: Սահմանադրական փոփոխություններն էլ, որ դրվելու են հանրաքվեի, իրականում արտահայտում են Պուտինի կամքը, ոչ թե ժողովրդի: 2024-ին, ամենայն հավանականությամբ, Պուտինը կգլխավորի Պետական խորհուրդը, իսկ նոր նախագահն ու նոր վարչապետը առանց նրա ոչ մի քայլ չեն անի՝ դե յուրե ու դե ֆակտո:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 4181

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ