Տրանսգենդեր Լիլիթ Մարտիրոսյանն ընդդեմ «Իրատեսի»
10.09.2019 | 01:09
Ս. թ. սեպտեմբերի 6-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ Զարուհի Նախշքարյանի, թիվ ԵԴ/14742/02/19 քաղաքացիական գործով կայացավ նախնական դատական նիստ ըստ հայցի Լիլիթ Յուրիկի Մարտիրոսյանի` ընդդեմ «Տեսակետ» ՍՊԸ-ի: Խոսքն Ազգային ժողովում ս. թ. ապրիլի 5-ի իր աղմկահարույց ելույթով լայն հասարակայնությանը հայտնի տրանսգենդեր Լիլիթ Մարտիրոսյանի մասին է:
Վաղարշակ Մարտիրոսյանը, որը սեռափոխվելով և անվանափոխվելով հանդես է գալիս որպես Լիլիթ Մարտիրոսյան, դատի է տվել «Իրատես» թերթը հրատարակող «Տեսակետ» ՍՊԸ-ին` թերթի 2019 թ. ապրիլի 9-ի համարում հրապարակված «ԱԺ ամբիոնից սոդոմական մեղքի մեջ գտնվողն արդեն բացահայտ դիմում է հանրությանը» վերտառությամբ հոդվածում իրեն «այլասերված» ու «սոդոմական մեղքի մեջ գտնվող» անվանելու, այսինքն՝ իրականությունը ներկայացնելու համար: Ըստ հայցվորի, վերոնշյալ բառով և արտահայտությամբ վիրավորվել են իր պատիվը և արժանապատվությունը:
Եվս մեկ անգամ նշենք, որ իր պատվի և արժանապատվության մասին մտածող տղամարդը՝ Վաղարշակ Մարտիրոսյանը, սեռափոխ չէր լինի, կանացի կրծքեր, արտաքին (միգուցե նաև ներքին) ձեռք չէր բերի և հանդես չէր գա որպես Լիլիթ Մարտիրոսյան (անվանափոխությունը կատարված է նույնիսկ անձնագրում):
Տրանսգենդեր Լիլիթ Մարտիրոսյանի կամ հայցվորի պահանջը «Տեսակետ» ՍՊԸ-ից հետևյալն է. «Պարտավորեցնել «Տեսակետ» ՍՊ ընկերությանը irates.am կայքի միջոցով հրապարակայնորեն ներողություն խնդրել Լիլիթ Մարտիրոսյանից վերջինիս նկատմամբ հնչած վիրավորական արտահայտությունների համար», «Որպես փոխհատուցում Պատասխանողից հօգուտ Հայցվորի բռնագանձել 1.000.000 (մեկ միլիոն) ՀՀ դրամ»:
Պատասխանողի ներկայացուցիչներից փաստաբան Լևոն Բաղդասարյանը հանդես գալով առարկություններով, Լիլիթ Մարտիրոսյանի ներկայացրած հայցը համարեց անհիմն և ենթակա մերժման մի շարք պատճառաբանություններով, որոնց մի մասը նա ներկայացրեց նախնական նիստի ընթացքում:
Ըստ Լևոն Բաղդասարյանի, սույն գործով անհրաժեշտ է առաջնահերթ անդրադառնալ հայցվորի իրավական կարգավիճակին, այնուհետև պատասխանողի կողմից որպես վիրավորանք ընկալված դատողություններին:
Մասնավորապես՝ ինչպես հայցվորն է պնդել Ազգային ժողովի իր ելույթում (հիմք), վերջինս հանդիսանում է տրանսգենդեր կին: Այսինքն՝ վերջինս հանդիսանում է սեռափոխ եղած անձնավորություն, ԼԳԲՏ (լեսբուհի, գեյ, բիսեքսուալ, տրանսվեստիտ կամ տրանսգենդեր) անձանց ներկայացուցիչ:
«Քաղաքացիական կացության ակտերի մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի ուժով ծննդի պետական գրանցման հիմքը հանդիսանում է ծննդյան մասին սահմանված ձևի փաստաթուղթը՝ տրված բժշկական այն կազմակերպության կողմից, որտեղ տեղի է ունեցել ծնունդը կամ ծննդյան մասին սահմանված ձևի գրավոր հայտարարությունը՝ տրված ծննդի ժամանակ ներկա գտնված անձի (անձանց) կողմից:
Նույն օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ծննդյան դիմումը (հայտարարությունը) գրավոր ներկայացվում է ՔԿԱԳ մարմին, դիմումում պետք է նշել հետևյալ տեղեկությունները.
ա) երեխայի անունը, հայրանունը և ազգանունը,
բ) ծննդյան վայրը, ժամանակը և սեռը,
գ) անհրաժեշտ այլ տեղեկություններ:
«Անձնագրի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով անձնագրում հայերենով և անգլերենով ամրագրվում են քաղաքացու հետևյալ անձնական տվյալները,
1) ազգանունը, անունը, ինչպես նաև հայրանունը` միայն հայերեն տարբերակում,
2) ծննդյան վայրը, օրը, ամիսը, տարեթիվը,
3) սեռը,
4) քաղաքացիությունը,
5) ազգությունը` քաղաքացու կամ սույն օրենքով նախատեսված դեպքերում` ներկայացուցչի ցանկությամբ.
6) բնակության վայրը (նշվում է միայն երկիրը):
Բժշկական միջամտությունը սեռափոխության միայն առաջին փուլն է: Անձի սեռը փոխված է համարվում պետական գրանցման պահից: Սույն գործով հայցվորի սեռը փոփոխության ենթարկված չէ. վերջինս ըստ անձնագրային տվյալների, հանդիսանում է Լիլիթ Մարտիրոսյան, սեռը՝ արական, սակայն արտաքին տեսքով հանդես է գալիս որպես իգական սեռի ներկայացուցիչ:
Հետևաբար իրավաբանորեն հայցվորը հանդես է գալիս որպես արական սեռի ներկայացուցիչ և իրավական հարթության վրա գոյություն չունի Լիլիթ Մարտիրոսյան՝ որպես իգական սեռի ներկայացուցիչ:
Անդրադառնալով սույն գործով հայցվոր Լիլիթ Մարտիրոսյանի անվանափոխությանը և սեռափոխությանը, հարկ է նշել հետևյալը:
ՀՀ կառավարության «Անվան փոխման կարգն ու պայմանները հաստատելու մասին» թիվ 941-Ն որոշման Հավելվածի 1-ին մասի համաձայն՝ 16 տարին լրացած անձն իրավունք ունի սահմանված կարգով փոխելու իր անունը, որը ներառում է անունը, հայրանունը և ազգանունը։
Նույն որոշման 9-րդ մասի ուժով 16 տարեկանից բարձր անձանց անվան, հայրանվան և ազգանվան փոխման գրանցում կատարել թույլատրվում է հետևյալ հարգելի պատճառների առկայության դեպքում՝
ա) անվան, հայրանվան, ազգանվան անբարեհնչունության,
բ) անվան, հայրանվան, ազգանվան արտասանության դժվարության,
գ) ամուսնու ցանկության՝ մյուս ամուսնու հետ միասին մեկ ընդհանուր ազգանուն կրելու,
դ) մինչամուսնական ազգանունը կրելու ցանկության,
ե) երեխաների հետ միասին ընդհանուր ազգանուն կրելու ցանկության, եթե ամուսինը մահացել է, իսկ դիմողը եղել է մինչամուսնական ազգանունով,
զ) դիմողի` փաստորեն դաստիարակող անձի անունով հայրանուն և ազգանուն կրելու ցանկության,
է) դիմողի ազգությանը համապատասխան ազգանուն և անուն կրելու ցանկության,
ը) դիմողի տոհմական ազգանունը կրելու ցանկության,
թ) եթե անձը փաստացի կրում է իր ծննդյան գրանցման մեջ նշված անունից տարբերվող անուն։
Մյուս դեպքերում անվան փոխում թույլատրվում է միայն բացառության կարգով` յուրաքանչյուր դեպքում հաշվի առնելով քաղաքացու խնդրանքը հիմնավորող փաստաթղթերը։
Այսինքն՝ օրենսդրորեն անունը փոխելու հետ չի կապվել անձի տվյալ սեռին պատկանող անուն կրելու պարտադիր պայման: Յուրաքանչյուր անձ կարող է կրել այն անունը, որը նախընտրում է: Սակայն անվան փոփոխությունը ևս չի հանգեցնում սեռի փոփոխությանը:
Սեռափոխության մասով. «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի համաձայն՝ բժշկական օգնության և սպասարկման տեսակների ցանկը և կառուցվածքը սահմանում է ՀՀ կառավարությունը: Վերոնշյալ ցանկը ամրագրված է «ՀՀ-ում իրականացվող բժշկական օգնության և սպասարկման տեսակների ցանկը սահմանելու մասին» թիվ 276-Ն որոշմամբ: Այս ցանկում չի նշվում ոչ սեռափոխության վիրահատության, ոչ էլ վերջինիս համար անհրաժեշտ հորմոնաթերապիայի մասին:
Այսինքն՝ ՀՀ օրենսդրությունը չունի որևէ իրավանորմ, որով թույլատրում է կատարել սեռափություն, և որևէ նորմով ամրագրված չէ սեռափոխության հասկացությունը:
Միաժամանակ ՀՀ արդարադատության նախարարի թիվ 97-Ն հրամանի 7-րդ հավելվածի 3-րդ կետի ժզ) ենթակետի համաձայն՝ քաղաքացիական կացության ակտերի գրանցումներում փոփոխությունները, լրացումները և ուղղումները կատարվում են սեռը փոխելու կապակցությամբ (հերմաֆրոդիտներ) անունը և սեռը ուղղելու անհրաժեշտություն առաջանալիս՝ անունը և սեռն ուղղելիս ծննդյան ակտի գրանցման մեջ, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաև այլ գրանցումներում:
Այսինքն՝ օրենսդրական նման կարգավորումը վերաբերում է միայն «հերմաֆրոդիտ» հիվանդություն ունեցող անձանց: Իսկ հերմաֆրոդիտի բուժման դեպքում տեղի է ունենում ոչ թե սեռափոխության վիրահատություն, այլ արտաքին սեռական օրգանները համապատասխանեցվում են անձի սեռական գեղձերին: Այսինքն՝ տվյալ դեպքում փոխվում են միայն արտաքին սեռական օրգանները: Սեռի փոփոխություն տեղի չի ունենում, քանի որ անձի սեռը որոշվում է ոչ թե արտաքին սեռական օրգաններով, այլ սեռական գեղձերով: Իսկ իրական հերմաֆրոդիտիզմը ծայրահեղ հազվադեպ է հանդիպում, որի ժամանակ սուբյեկտի մոտ՝ որոշակի սեռին պատկանող գործող սեռական գեղձերի առկայության հետ մեկտեղ, արտաքին սեռական օրգանները կարող են ունենալ հակառակ սեռին պատկանող հատկանիշներ (ավելի մանրամասն տե՛ս Շ. Ա. Վարդանյան, Դատական բժշկություն, Երևան, 2010, էջ 202):
ՈՒստի Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է սեռի միայն այն փոփոխությունը, որը պայմանավորված է ի ծնե սեռական այլ գեղձերի առկայությամբ, որը չի համապատասխանում արտաքին սեռական օրգաններին, ընդ որում, խոսքը չի վերաբերում արհեստականորեն այլ սեռին նմանվելու համար տվյալ սեռի հորմոններ օգտագործելու կապակցությամբ սեռը փոխելուն:
Հետևապես հաշվի առնելով վերոգրյալը, հայցվորի կողմից սեռափոխություն կատարվել է Հայաստանի Հանրապետության կողմից չճանաչված ձևով, քանի որ ՀՀ-ն չունի նման վիրահատական ձև, և բացի հերմաֆրոդիտ «հիվանդությունն» ունեցող անձանցից, սեռը պետական գրանցման մարմնում փոխելու հնարավորություն չի նախատեսում:
ՈՒստի վերը նշվածը կրկին փաստում է, որ հայցվորի իրավական կարգավիճակը, որպես արական սեռի ներկայացուցչի, չի փոփոխվել:
Վերը շարադրվածը ներկայացնելով` պատասխանողի ներկայացուցիչը կատարեց մի կարևոր հետևություն. «Հետևապես հայցվորը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի ուժով ունի իր պատվի արժանապատվության պաշտպանության իրավունք որպես արական սեռի ներկայացուցիչ»:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 22-րդ հոդվածի 1-ին մասի ուժով քաղաքացին իրավունքներ և պարտականություններ է ձեռք բերում ու իրականացնում իր անվամբ, որը ներառում է նրա ազգանունը և անունը, նրա ցանկությամբ` նաև հայրանունը:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ վիրավորանքը խոսքի, պատկերի, ձայնի, նշանի կամ այլ միջոցով պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը արատավորելու նպատակով կատարված հրապարակային արտահայտությունն է:
Իր ելույթում պատասխանողի ներկայացուցիչն ընդգծեց, որ վերոնշյալ օրենսգրքի իմաստով` հրապարակային արտահայտությունը տվյալ իրավիճակում և իր բովանդակությամբ կարող է չհամարվել վիրավորանք, եթե այն հիմնված է ստույգ փաստերի վրա (բացառությամբ բնական արատների) կամ պայմանավորված է գերակա հանրային շահով:
Դատարանը որոշեց կողմերի համար սահմանել ապացուցման բեռ և այդ մասին նրանց համապատասխան փաստաթղթով տեղեկացնել տասն օրվա ընթացքում, բացի այդ նշանակեց ևս մեկ նախնական դատական նիստ, որը կայանալու է հիշյալ դատարանում (Երևան, Հր. Ներսիսյան-10, 8-րդ դահլիճ) ս. թ. նոյեմբերի 5-ին, ժամը 14:00-ին:
Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Հեղինակի նյութեր
- Ինչու էր թրաշ պահել և ինչու սափրվեց Նիկոլը
- Խոսելով Երրորդ համաշխարհայինի մասին, իշխանության գալով խաղաղության կարգախոսներով, Թրամփն ինքը կարող է սադրել Երրորդ համաշխարհայինը-3
- Խոսելով Երրորդ համաշխարհայինի մասին, իշխանության գալով խաղաղության կարգախոսներով, Թրամփն ինքը կարող է սադրել Երրորդ համաշխարհայինը-2
- Իսրայելն անընդունելի պայմաններ է առաջադրել, արյունահեղությունը շարունակվում է
- Խոսելով Երրորդ համաշխարհայինի մասին, իշխանության գալով խաղաղության կարգախոսներով, Թրամփն ինքը կարող է սադրել Երրորդ համաշխարհայինը
- Անթալիայի Բելեկում անհայտ ու հզոր վիրուսով հիվանդացության բռնկման ու շահագրգիռ կողմի հերքման խայտառակ փորձի մասին. 4
- Անթալիայի Բելեկում անհայտ ու հզոր վիրուսով հիվանդացության բռնկման ու շահագրգիռ կողմի հերքման խայտառակ փորձի մասին-3
- Անթալիայի Բելեկում անհայտ ու հզոր վիրուսով հիվանդացության բռնկման ու շահագրգիռ կողմի հերքման խայտառակ փորձի մասին-2
- Անթալիայի Բելեկում անհայտ ու հզոր վիրուսով հիվանդացության բռնկման ու շահագրգիռ կողմի հերքման խայտառակ փորձի մասին
- Հրեական պետությունը մեծ պատերազմ է սադրում Մերձավոր Արևելքում ու, թերևս, ողջ աշխարհում-18
- Արևմուտքում լսել են Պուտինի զգուշացումները, բայց հավանաբար ցանկանում են անտեսել դրանք
- Հրեական պետությունը մեծ պատերազմ է սադրում Մերձավոր Արևելքում ու, թերևս, ողջ աշխարհում-17
- Հրեական պետությունը մեծ պատերազմ է սադրում Մերձավոր Արևելքում ու, թերևս, ողջ աշխարհում-16
- Հրեական պետությունը մեծ պատերազմ է սադրում Մերձավոր Արևելքում ու, թերևս, ողջ աշխարհում-15
- Բաքվին ավտոճանապարհ պետք չէ, Բաքվին Սյունիքն է պետք՝ խաղաղությամբ, կամովին հանձնելու դեպքում, իսկ եթե ոչ, պատերազմի դեպքում՝ ողջ Հայաստանը-3
- Բաքվին ավտոճանապարհ պետք չէ, Բաքվին Սյունիքն է պետք՝ խաղաղությամբ, կամովին հանձնելու դեպքում, իսկ եթե ոչ, պատերազմի դեպքում՝ ողջ Հայաստանը-2
- Բաքվին ավտոճանապարհ պետք չէ, Բաքվին Սյունիքն է պետք՝ խաղաղությամբ, կամովին հանձնելու դեպքում, իսկ եթե ոչ, պատերազմի դեպքում՝ ողջ Հայաստանը
- Հրեական պետությունը մեծ պատերազմ է սադրում Մերձավոր Արևելքում ու, թերևս, ողջ աշխարհում-14
- Բանսարկու և սուտ մատնության հեղինակ «Լաուռա Արզաքանցյան» կոչվածի նկատմամբ հանցագործության մասին հաղորդումը ներկայացվեց ոստիկանություն
- Հրեական պետությունը մեծ պատերազմ է սադրում Մերձավոր Արևելքում ու, թերևս, ողջ աշխարհում-13
Մեկնաբանություններ