Իլոն Մասկը X սոցիալական ցանցում Դոնալդ Թրամփին ԱՄՆ-ի նախագահի ավելի ընդունելի թեկնածու է համարել, քան նրա մրցակից Քամալա Հարիսին։ Նա մեկնաբանել է մի գրառում, որում օգտատերը պնդում էր, որ Թրամփը «ընտրություններում չարյաց փոքրագույնն է»։ «Միանշանակ»,- գրել է Մասկը:               
 

Աննախադեպ բարեգործություն Երևանում

Աննախադեպ բարեգործություն Երևանում
05.12.2017 | 15:08

«Գրանդ Հոլդինգի» սեփականատերեր Միքայել և Կարեն Վարդանյանները 1մլն 700 հազար դոլար են հատկացրել Շահամիրյանների փողոցի վթարային շինություններում բնակվող 58 ընտանիքի նոր բնակարան ձեռք բերելու համար:

Աննախադեպ բարեգործություն Երեւանում: Մոտ մեկ տարի առաջ Վարդանյան ընտանիքին է դիմել 4-րդ կարգի վթարային շինություններում ծայրահեղ ծանր կենցաղային պայմաններում բնակվող 58 ընտանիք: «Գրանդ Հոլդինգի» սեփականատերեր Միքայել և Կարեն Վարդանյանները Շահամիրյանների փողոցի վթարային շինությունների բնակիչներին հատկացրել են 1մլն 700 հազար դոլար՝ նոր բնակարաններ գնելու համար: Գումարը բաժանվել է ընտանիքներին ըստ իրենց զբաղեցրած բնակմակերեսի: Ընդհանուր առմամբ 148 մարդ, որոնցից 22-ը անչափահաս երեխաներ են, այսուհետև հնարավորություն կունենա ապրելու նոր և լուսավոր բնակարաններում:

Տեսանյութ

Բնակարանային հարցը լուծելու համար 1 7 միլիոն դոլարի աջակցություն
Դիտվել է՝ 3758

Մեկնաբանություններ