Իլոն Մասկը X սոցիալական ցանցում Դոնալդ Թրամփին ԱՄՆ-ի նախագահի ավելի ընդունելի թեկնածու է համարել, քան նրա մրցակից Քամալա Հարիսին։ Նա մեկնաբանել է մի գրառում, որում օգտատերը պնդում էր, որ Թրամփը «ընտրություններում չարյաց փոքրագույնն է»։ «Միանշանակ»,- գրել է Մասկը:               
 

«Սերը և Արևմուտքը»

«Սերը և Արևմուտքը»
02.12.2017 | 14:59

Վայրենի և բնական սերն արտահայտվում է բռնաբարությամբ՝ բոլոր բարբարոսների սիրո ապացույցը: Բայց բռնաբարությունն, ինչպեսև բազմամուսնությունը, բացահայտում է, որ տղամարդն առայժմ ի վիճակի չէ անձնավորության իրականությունն ընդունել կնոջ մեջ: Այլ կերպ ասած, նա դեռևս սիրել չգիտի: Բռնաբարությունը և բազմամուսնությունը կնոջը զրկում են նրա հավասարի հատկանիշներից՝ իջեցնելով նրան իր սեռի աստիճանին: Վայրենի սերն ապանձնավորում է մարդկային հարաբերությունները: Մինչդեռ, երբ տղամարդը կարողանում է ինքնիրեն տիրապետել, ապա ոչ թե «կրքի» (խառնվածքի իմաստով) պակասից է, այլ պարզապես սիրում է և հենց հանուն այդ սիրո նա հրաժարվում է ինքնիրեն պարտադրել, նա հրաժարվում է մի բռնությունից, որը ժխտում և կործանում է անձնավորությանը: Այդպիսով նա ապացուցում է, որ նախևառաջ ցանկանում է ուրիշի բարին: Նրա եսասիրությունն անցնում է ուրիշով:

Պիտի ընդունենք, որ դա լուրջ հեղափոխություն է:

(ԴԵՆԻ ԴԸ ՌՈՒԺՄՈՆ, «Սերը և Արևմուտքը», Երևան, 2006թ., էջ 325,

ֆրանսերենից թարգմանեց Ալեքսանդր ԹՈՓՉՅԱՆԸ)

Դիտվել է՝ 3544

Մեկնաբանություններ