Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

Փիթը և Ջոլին որոշել են նորից միասին լինել

Փիթը և Ջոլին որոշել են նորից միասին լինել
04.09.2017 | 06:14

Հոլիվուդյան դերասաններ Բրեդ Փիթը և Անջելինա Ջոլին որոշել են վերականգնել ընտանեկան հարաբերությունները: The Sun պարբերականի հաղորդմամբ՝ հայտարարել է ընտանիքի կենսագիր Յան Գալպերինը:

Նրա խոսքով՝ դերասանները հանդիպել են ընկերների տանը, չեն կարողացել զսպել հույզերը և նետվել են գրկելու իրար: Հաշտեցման առաջին քայլը Փիթն է արել: Աստղային զույգը մտադիր է ընտանեկան վերականգնման կուրս անցնել՝ հարաբերությունները նախկին վիճակին բերելու համար: Բաժանության գործընթացը Փիթը և Ջոլին դադարեցնել չեն պատրաստվում:

Դիտվել է՝ 2055

Մեկնաբանություններ