Իլոն Մասկը X սոցիալական ցանցում Դոնալդ Թրամփին ԱՄՆ-ի նախագահի ավելի ընդունելի թեկնածու է համարել, քան նրա մրցակից Քամալա Հարիսին։ Նա մեկնաբանել է մի գրառում, որում օգտատերը պնդում էր, որ Թրամփը «ընտրություններում չարյաց փոքրագույնն է»։ «Միանշանակ»,- գրել է Մասկը:               
 

Իտալիա-արաբներ բախման ելքը վճռել է Ճապոնիան

Իտալիա-արաբներ բախման ելքը վճռել է Ճապոնիան
07.02.2017 | 01:18

Իտալիայում երեք արաբների կողոպուտի փորձը ձախողվել է՝ պոտենցիալ զոհը ջիու-ջիցուի վարպետ էր, սև գոտի ուներ: Երեք երիտասարդները փորձել են խլել 16-ամյա ուսանողուհու հեռախոսը, երբ աղջիկը տուն էր վերադառնում: Գողերը շրջապատել են նրան և փորձել բաճկոնի գրպանից հանել բջջային հեռախոսը:


Աղջիկը գողերից մեկի նկատմամբ կիրառել է մարզական հնարք, մյուս երկուսը փախուստի են դիմել: Տուն վերադառնալուց հետո աղջիկը ոստիկանություն է դիմել: Հանցագործներին որոնում են:

Դիտվել է՝ 1527

Մեկնաբանություններ