Սիրիացի փրկարարը սկսել է լաց լինել, երբ Իդլիբ քաղաքի ռմբակոծված շենքի ավերակների տակից դուրս է հանել 30-օրական փոքրիկ աղջկան, գրում է The Daily Mail-ը: Կամավոր Աբու Քիֆահը դուրս է հանել կենդանի մնացած 30-օրական աղջկան ավերակները երկու ժամ հուսահատ մաքրելուց հետո և նրան սեղմել է իր կրծքին մինչև շտապօգնության մեքենան կտեղափոխեր հիվանդանոց:
Այս տեսանյութով ռեպորտաժի հեռարձակման ժամանակ BBC-ի հաղորդավարը նույնպես լաց է եղել ուղիղ եթերում: Նա շարունակել է խոսել հաջորդ պատմության մասին, իսկ արցունքները հոսել են:
ՄԱԿ-ի համաձայն՝ արևելյան Հալեպում, որտեղ սեպտեմբերից կառավարական ուժերի կողմից պաշարման մեջ է 250 հազար մարդ, մնացել է ընդամենը 35 բժիշկ: Սեպտեմբերի 21- 26-ը քաղաքի այդ հատվածում գործող հիվանդանոցներում 278 մարդու մահ է գրանցվել, այդ թվում առնվազն 96 երեխա: