Իլոն Մասկը X սոցիալական ցանցում Դոնալդ Թրամփին ԱՄՆ-ի նախագահի ավելի ընդունելի թեկնածու է համարել, քան նրա մրցակից Քամալա Հարիսին։ Նա մեկնաբանել է մի գրառում, որում օգտատերը պնդում էր, որ Թրամփը «ընտրություններում չարյաց փոքրագույնն է»։ «Միանշանակ»,- գրել է Մասկը:               
 

Սոֆիան դեմ է նիկաբին

Սոֆիան դեմ է նիկաբին
01.10.2016 | 00:29

Բուլղարիայի խորհրդարանն օրենք է ընդունել, որի համաձայն հասարակական վայրերում արգելվում է ամբողջ դեմքը ծածկող նիկաբ կրելը, հաղորդում է Reuters-ը:
Նման միջոցները նախատեսված են Եվրոպայում հաճախակի դարձած ահաբեկչությունների դեմ անվտանգությունը բարձրացնելու համար: Նախաձեռնության հեղինակը «Հայրենասիրական ճակատ» կուսակցությունն է, որ արձագանքել է Ֆրանսիայի, Նիդերլանդների ու Բելգիայի օրինակին: Արգելքը խախտողները ստիպված կլինեն 860 ԱՄՆ դոլարի չափ տուգանք վճարել, կզրկվեն բոլոր սոցիալական նպաստներից:

Կան բացառություններ՝ կապված առողջական խնդիրների հետ:

Դիտվել է՝ 1764

Մեկնաբանություններ