Իլոն Մասկը X սոցիալական ցանցում Դոնալդ Թրամփին ԱՄՆ-ի նախագահի ավելի ընդունելի թեկնածու է համարել, քան նրա մրցակից Քամալա Հարիսին։ Նա մեկնաբանել է մի գրառում, որում օգտատերը պնդում էր, որ Թրամփը «ընտրություններում չարյաց փոքրագույնն է»։ «Միանշանակ»,- գրել է Մասկը:               
 

ՄԱԿ-ը չի հաղթահարում փախստականների հոսքը Մոսուլից

ՄԱԿ-ը չի հաղթահարում փախստականների հոսքը Մոսուլից
07.07.2016 | 00:28

Վերջին 5 օրերին 5000 մարդ է եկել Իրաքյան Քրդստանում գտնվող փախստականների ճամբար՝ Մոսուլի մերձակայքում ԴԱԻՇ-ի դեմ բանակի գործողությունների ակտիվացումից հետո՝ տեղեկացնում է ՄԱԿ-ի մամլո ծառայությունը։ Փախստականների հարցերով ՄԱԿ-ի վարչության տվյալներով՝ հուլիսի 1-ից Դեբագայի ճամբար է հասել ավելի քան 5100 մարդ, հիմնականում Հաջի-Ալի և Հավիգա շրջաններից։

Դեբագայի ճամբարում արդեն տեղավորված է մոտ 18 հազար փախստական։ «Սպասվում է, որ ևս 10 հազար մարդ կարող է գալ մի քանի օրերի կամ շաբաթների ընթացքում»,- ասվում է ՄԱԿ-ի մամլո ծառայության հաղորդագրությունում։

Դիտվել է՝ 1279

Մեկնաբանություններ