Իլոն Մասկը X սոցիալական ցանցում Դոնալդ Թրամփին ԱՄՆ-ի նախագահի ավելի ընդունելի թեկնածու է համարել, քան նրա մրցակից Քամալա Հարիսին։ Նա մեկնաբանել է մի գրառում, որում օգտատերը պնդում էր, որ Թրամփը «ընտրություններում չարյաց փոքրագույնն է»։ «Միանշանակ»,- գրել է Մասկը:               
 

Ռուսն աշխարհի ամենամեկուսացած ազգն է

Ռուսն աշխարհի ամենամեկուսացած ազգն է
28.04.2016 | 12:08

Ռուսը իր հոգեկերտվածքով աշխարհի ամենամեկուսացած ազգն է՝ BBC-ի պատվերով GlobeScan ընկերությունը աշխարհի 21 երկրներում անցկացված հարցման տվյալներով: Ռուսաստանը զբաղեցրել է վերջին տեղը գործնականում բոլոր հարցերում, որոնք առնչվում են մնացած աշխարհի նկատմամբ բաց լինելուն: Մնացած աշխարհի հետ ընդհանրության զգացողությունը մյուս երկրներում զգալիորեն աճել է՝ «Ես ինձ ավելի շատ զգում եմ աշխարհի քաղաքացի, քան իմ երկրի» պնդման հետ համաձայն է ռուսների 24 %-ը, որ ամենացածր ցուցանիշն է բոլոր երկրների մեջ:

Դիտվել է՝ 1204

Մեկնաբանություններ