2015-ին ծովային և ցամաքային ճանապարհներով Եվրոպա հասած միգրանտների թիվը, ըստ Միգրացիայի միջազգային կազմակերպության, գերազանցել է մեկ միլիոնը: Մեծամասնությունը՝ ավելի քան 800 հազար հոգի, Եվրոպա է հասել ծովային ճանապարհով՝ Թուրքիայից Հունաստան: Միգրանտների մեծ մասը Սիրիայից, Իրաքից և Աֆղանստանից են: Վտանգավոր այդ ճամփորդության ընթացքում 3695 մարդ ջրահեղձ է եղել կամ համարվում է անհետ կորած: