Ասորիները Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ 100 ժամ տևողությամբ հացադուլ են սկսել. տեղեկացնում է «Ակօս»-ը: Ասորիների միությունների ֆեդերացիայի ղեկավար Էրգիլ Թյուրքերն ասել է, որ հացադուլը պատասխան է՝ ուղղված անցյալին:
1915-ի Ցեղասպանության 100-ամյակին արվող այս քայլն առաջինն է ասորիների պատմության մեջ: Հացադուլին մասնակցում է 30 մարդ: «Ասորիների ցեղասպանությունը՝ Սեյֆոն, այս հողերում է տեղի ունեցել: Մենք այս հողերում ցեղասպանություն ենք տեսել: Այս հողերում եթե այսօր ասորիներ չկան, դրա ամենամեծ պատճառը Սեյֆոն է: Բոլոր քրիստոնյաների համար դա մեծ հարված էր: Այս ժխտողականությանն արդեն վերջ տալ, առերեսվել է պետք»,- ասել է նա: