Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 
  • Միլոնովը մեղադրել է Պուգաչովային երեխաների առքուվաճառքի մեջ

    Միլոնովը մեղադրել է Պուգաչովային երեխաների առքուվաճառքի մեջ

    08.10.2013| 11:19
    Սանկտ Պետերբուրգի հայտնի քահանա և Օրենսդիր ժողովի պատգամավոր Վիտալի Միլոնովը դատապարտել է երգչուհի Ալլա Պուգաչովային` փոխնակ մոր ծառայությունից օգտվելու համար: Այդ մասին պատգամավորը հայտարարել է «Эха Петербурга» ռադիոկայանին:
  • «Ժամանակին եկեղեցիներն էլ էին վերածում պահեստների»

    «Ժամանակին եկեղեցիներն էլ էին վերածում պահեստների»

    07.10.2013| 18:21
    Քաղաքացիական ակտիվիստների համառ ջանքերը՝ փրկելու Երևանի պատմամշակութային արժեք համարվող «Փակ շուկան»՝ հայտնի օլիգարխ, ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանից, պսակվեցին անհաջողությամբ: Սամվել Ալեքսանյանը «Փակ շուկան» արդեն վերածել է «Սիթիի»:
  • «Ես բարի մարդկանց կարիքն ունեմ, բուժմանս համար դեղորայք է անհրաժեշտ»

    «Ես բարի մարդկանց կարիքն ունեմ, բուժմանս համար դեղորայք է անհրաժեշտ»

    02.10.2013| 23:35
    «Երկար ժամանակ է դիմում եմ բժիշկներին ոտքերս հեռացնելու խնդրանքով, բայց մերժվում եմ: Բոլորը կարծես խոսքները մեկ արած լինեն, խորհուրդ են տալիս սպասել տեսնելու, թե ինչ կլինի: Ասում եմ «շատ եմ խնդրում հեռացրեք, որ հանգստանամ մի քիչ» պատասխանում են «հետևանքը ահավոր է լինելու, անդառնալի ու չի բացառվում, որ դա քո կյանքի վերջին որոշումը կլինի»:Այս տարվա մայիսից ընկերոջս՝ Կարենի հետ համաձայնության գալով, որ գումարի դիմաց որոշակի օրերին օգտվեմ իր համակարգչից, ու նպատակը մեկն էր գտնել բժիշկ արտասահմանում:
  • «2017-ին երիտասարդները չեն կարողանա իրենց ընկերուհի գտնել»

    «2017-ին երիտասարդները չեն կարողանա իրենց ընկերուհի գտնել»

    01.10.2013| 16:38
    Հայաստանում ՄԱԿ-ի ազգաբնակչության հիմնադրամի գործադիր տնօրեն Գարիկ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸ լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ 2017-ից Հայաստանի բնակչության բնական աճը կարող է դադարել: Պատճառը` ծնելիության և արտագաղթի բարձր ցուցանիշն է:
  • ՀԵՀ-ը հայտարարում է ֆեյսբուքյան գրառումների մրցույթ

    ՀԵՀ-ը հայտարարում է ֆեյսբուքյան գրառումների մրցույթ

    01.10.2013| 04:32
    Հայաստանի երիտասարդական հիմնադրամը Երիտասարդության համաշխարհային և Ուսանողության միջազգային օրերին նվիրված միջոցառումների շրջանակներում հայտարարում է երիտասարդական հիմնախնդիրներ արծարծող ֆեյսբուքյան գրառումների մրցույթ: Ֆեյսբուքյան գրառումների հղումները հոկտեմբերի 1-30-ը պետք է ուղարկել press@heh.am էլ. հասցեին` նշելով հեղինակի հեռախոսահամարը:
  • Հեծանվորդները՝ Էրեբունի-Երևան տոնախմբությանը

    Հեծանվորդները՝ Էրեբունի-Երևան տոնախմբությանը

    30.09.2013| 10:45
    Հոկտեմբերի 12-ին Էրեբունի-Երևան տոնակատարությանը և շքերթին առաջին անգամ կմասնակցեն հեծանվորդները: Հեծանվորդները տոնական շքախմբով կուղևորվեն դեպի Օշական՝ մասնակցելու Թարգմանչաց տոնին, մայրաքաղաքից Արագածոտնի թեմ տանելով Երևանի դրոշն ու շնորհավորական ուղերձը:
  • Տոնական սեպտեմբերը՝ ԱՄԷ-ում

    Տոնական սեպտեմբերը՝ ԱՄԷ-ում

    27.09.2013| 11:55
    Սեպտեմբերը ԱՄԷ-ում հայ համայնքի համար ակտիվ ամիս էր։ Նախ Աբու Դաբիի ՀՀ դեսպանությունում Անկախության 22-ամյակի առիթով տեղի ունեցավ՝ ընդունելություն: Անկախության տոնին էր նվիրված նաև Դուբայի և հյուսիսային էմիրությունների հրավերով ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանի այցը Շարժա: Ինչպես միշտ, պետք է ընդգծենք, որ ԱՄԷ հայ համայնքի առօրյայի անբաժանելի և կարևոր մասն են կազմում միօրյա վարժարանների դասընթացները և հայ համայնքի համար մատուցվող պատարագները: Դրանք նույնպես վերսկսվեցին սեպտեմբերին: Մի կարևոր տոն էլ չմոռանանք. սեպտեմբերին լրացավ Դուբայում գործող «Ռադիոայգ» օնլայն ռադիոկայանի գործունեության երկու տարին:
  • Բարեգործության մասին

    Բարեգործության մասին

    27.09.2013| 11:35
    Ան ընկերական պարտքն որ մարդու բնութեանը հետ աշխարհ կը բերէ, և ան եղբայրական և ազգային սէրը որ Աստուածային և մարդկային օրէնքները կը գովէ, ոչ ոք կրնայ աւելի օգտակար և վայելուչ կերպով կատարել` ինչպէս ազգային բարերար մը: ...Ազգասիրութիւնը, ազգին հայրենական հոգին վառ պահելը խիստ մեծ բարիք է ազգի մը. և ահա ամէնքն ալ կրնան աս բարերարութիւնն ընել: Կատարեալ բարիք մըն է ազգին` անոր նախատինք և բեռ չըլլալ, և ազգը իրեն նախատինք չսեպել. և ամէն մարդ պարտական է սա բանիս:
  • Մեր «թթվածինը»  ապահով Հայաստանում է

    Մեր «թթվածինը» ապահով Հայաստանում է

    27.09.2013| 11:33
    Հովվապետական այցով Հայաստան կժամանի աշխարհի եզդիների հոգևոր առաջնորդ Ն.Ս.Մ. Միրե-Միրա Թահսին Բեգի որդին` Հազըմ Բեգը։ Հայաստանի եզդիների և, ինչու չէ, նաև ամբողջ աշխարհի եզդիների համար պատմական իրադարձություն էր 2012 թ. սեպտեմբերի 29-ին Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղում եզդիների սրբատեղիի բացումը, որն օրհնեց համայն եզդիների հոգևոր առաջնորդ Նորին սուրբ մեծություն Միրե-Միրա Թահսին Բեգը: Այս տարի նույն օրը` սեպտեմբերի 29-ին, նույն գյուղում տեղի կունենա եզդիների սրբատեղիի օծման առաջին տարվա տոնակատարությունը։
  • «Մեծն Բաբելո՞նը»,  թե՞ ռուսական արջը

    «Մեծն Բաբելո՞նը», թե՞ ռուսական արջը

    27.09.2013| 11:15
    Աշխարհի գերտերությունները հայոց տկարներիս «ընտրության հնարավորություն» են պարտադրում։ Այո՛, պարտադրում և ո՛չ թե առաջարկում, ինչպես փորձում են ներկայացնել: Էլ ինչպե՞ս անվանենք այդ ճնշումները, որ ամեն օր զգում ենք կամ Եվրոպայի, կամ Ռուսաստանի կողմից: Եվրոպան 500-միլիոնանոց շուկա է խոստանում մեզ, որ ի՞նչ անենք։ Մենք ի զորո՞ւ ենք այնտեղ մրցակցելու։ Զուգահեռ էլ թշվառ Հայաստանին «տաքացնում» են մի քանի միլիոն եվրոյով` տարբեր գրանտների անվան տակ: ՈՒ այդ ամենի հետ էլ, իհարկե, պարտադրում են «եվրաշնանյութ» ¥համեմված գենդերա-սեռային պղծություններով, վերջացրած մանկապղծության առաջարկներով¤: