Իսրայելի զինված ուժերը հայտնել են, որ իրենց ռազմական ինքնաթիռները հարվածներ են հասցնում «Հեզբոլլահի» թիրախներին Լիբանանում Իսրայելի ուղղությամբ հրթիռներ և արկեր արձակելու փորձերից հետո՝ հաղորդում է BBC-ն: Իսրայելը հայտարարել է, որ լիբանանցի խաղաղ բնակիչները զգուշացվել են անհապաղ լքել այն տարածքները, որտեղ գործում է «Հեզբոլլահը»:                
 

Օսմանյան պառլամենտում կար մի իշխանակերպ պատգամավոր՝ անունը Գրիգոր Զոհրապ

Օսմանյան պառլամենտում կար մի իշխանակերպ պատգամավոր՝ անունը Գրիգոր Զոհրապ
26.06.2024 | 21:30

Իշխա՛ն, թշնամիները իմացուցին մեզ,

որ արդեն աքսորանքի ճանապարհին վրա մեռած ես…

Ես գիտեմ, որ դու գիտեիր մեռնել և կյանքին վրա

անգամ մը նայեցար և տեսար միայն փառքը,

որ կոհակի պես կգալարվեր,

և ծաղիկներ, կարմի՜ր, կապո՜ւյտ ծաղիկներ…

Վահան ԹՈԹՈՎԵՆՑ

Երբ ամեն Աստծո օր հայոց խորհրդարանի ամբիոնի առաջ տեսնում եք խոզ, ղուշբազ, ուղտ, ճամբարափոխ ղախպա, մանդատամոլ ընդդիմադիր ու անթրաշ ջեբկիր՝ երբեմն հիշեք, որ օսմանյան պառլամենտում կար մի իշխանակերպ պատգամավոր՝ անունը Գրիգոր Զոհրապ։

Անդամն էր խորհրդարանական բոլոր հանձնաժողովների, որովհետև հիմնավորապես տիրապետում էր ամեն ինչի։

ՈՒ առանց նրա դիտարկումների՝ ոչ մի օրինագիծ չէր դառնում օրենք ու որոշում։

Թուրքերն ատում էին նրան, բայց և՝ մեծապես հարգում։

Այսօր Գրիգոր Զոհրապի ծննդյան օրն է։

Կարո ՎԱՐԴԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 4700

Մեկնաբանություններ