ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Խոսելով Երրորդ համաշխարհայինի մասին, իշխանության գալով խաղաղության կարգախոսներով, Թրամփն ինքը կարող է սադրել Երրորդ համաշխարհայինը-2

Խոսելով Երրորդ համաշխարհայինի մասին, իշխանության գալով խաղաղության կարգախոսներով, Թրամփն ինքը կարող է սադրել Երրորդ համաշխարհայինը-2
14.11.2024 | 20:54

(սկիզբը՝ այստեղ)

Միանգամից նշենք, որ հոդվածի վերնագրով նշվածն այն է, ինչն ընդհանրապես հնարավոր չէ բացառել՝ նկատի ունենալով Թրամփի էքսցենտրիկ լինելը և անկանխատեսելիությունը նույնպես, ինչի մասին արտահայտվել է նաև Կրեմլը: Շարունակում է լուրջ մտահոգությունների տեղիք տալ նաև ուժի միջոցով խաղաղություն հաստատելու Թրամփի քաղաքականությունը կամ նպատակադրումը, որին Ռուսաստանը և Չինաստանը դժվար թե համաձայնեն, հնազանդվեն, ինչը նույնպես կարող է տեղիք տալ բախման:

Սակայն անցած օրերին արդեն պարզ դարձավ, որ Թրամփի կողմից Երրորդ համաշխարհային սադրելու հնարավորության վերաբերյալ մտահոգություններին տեղիք տված տեղեկություններից մեկը՝ հրապարակված արևմտյան առաջատար, թարգմանաբար նաև ռուսաստանյան առաջատար ԶԼՄ- ներում, չի համապատասխանում իրականությանը, այն արդեն իսկ հերքվել է հենց Թրամփի կողմից:

Դատելով ամենից, իրականությանը չհամապատասխանող կամ կեղծ այդ տեղեկատվությունն Արևմուտքում լրատվական ասպարեզ են նետել ԱՄՆ- ի նորընտիր նախագահի հակառակորդները՝ դեմոկրատները, Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականության հարցում դեմոկրատներից չտարբերվող որոշ հանրապետականներ և նրանց բոլորի հետևում կանգնած, այսպես կոչված, խորքային պետության ներկայացուցիչները, այսինքն՝ ջհուդամասոնները, գլոբալիստները:

Հայտնությունից գիտենք Նեռի մասին, և գիտենք նաև, որ նա մեկն է լինելու: Բայց մինչև Նեռի ասպարեզ գալն, աշխարհ են եկել բազմաթիվ նեռիկներ, այսօր էլ նրանք կան (ինչպիսին, օրինակ, հայաստանյան իրականությունում Նիկոլը), ապագայում էլ աշխարհում հավանաբար դեռ շատ կծնվեն այդպիսիք:

Ամերիկյան կամ արևմտյան իրականության բազմաթիվ նեռիկներից մեկը նախկին պետքարտուղար Մայք Պոմպեոն է: ԱՄՆ- ի 2016թ. նոյեմբերի 8- ի նախագահական ընտրություններում հաղթելուց 10 օր անց՝ նոյեմբերի 18-ին, Թրմամփը հայտարարել է, որ Պոմպեոյին նշանակելու է Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) տնօրեն: Պոմպեոն 2017թ. նշանակվել է ԿՀՎ տնօրեն, իսկ 2018թ. մարտի 13- ին Թրամփի կողմից առաջադրվել ԱՄՆ- ի պետքարտուղարի պաշտոնում: Այդ պաշտոնը ստանձնել է 2018թ. ապրիլի 26- ից՝ ստանալով Սենատում ձայների մեծամասնության հաստատումը: Որպես պետքարտուղար (Պետդեպարտամենտի ղեկավար), պաշտոնավարել է մինչև 2021թ. հունվարի 20- ը, այսինքն՝ հեռացել կամ հեռացվել նախագահի պաշտոնից Թրամփի հեռանալու հետ միասին:

2021թ. մարտի 3- ին «Fox News» հեռուստաալիքի եթերում Պոմպեոն հայտարարել է, որ նախատեսում է մասնակցել 2024 թվականի նախագահական մրցավազքին, սակայն հետագայում հրաժարվել է այդ մտքից՝ հասկանալով, որ նախագահի հիմնական կամ առաջատար թեկնածուների չափ քվեներ չի կարող ստանալ:

Չնայած նրան, որ Հատուկ ռազմական գործողության սկսվելուց ի վեր, Կոնգրեսը հավանություն է տվել Կիևին ավելի քան 174 մլրդ դոլարի օգնությանը, Պոմպեոն ս. թ. սեպտեմբերին Կիև կատարած այցի ժամանակ, РБК- ի փոխանցմամբ, «Time» ամսագրին ասել է, թե Բայդենի կողմից Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությունը շատ քիչ և ուշացած է եղել: Այսինքն՝ հատկացումներն իրենից կախված լինեին, շատ ավելի զենք- զինամթերք, ռազմական տեխնիկա կուղարկեր Ուկրաինա:

«Շատ դանդաղ, շատ քիչ, շատ ուշ, շատ զուսպ»,- բնութագրել է Պոմպեոն Բայդենի վարչակազմի գործողությունները:

Նույն հրապարակման համաձայն, նախկին պետքարտուղարը, որը կարող է մտնել Թրամփի նոր վարչակազմ, հանդես է գալիս Ռուսաստանի դեմ պատժամիջոցների խստացման, Ուկրաինայի համար ամերիկյան զենքի օգտագործման բոլոր սահմանափակումների վերացման, ինչպես նաև Կիևին զենք մատակարարելու համար 500 մլրդ դոլար արժողության Լենդ- լիզ ծրագրի մշակման օգտին: Թերևս ավելորդ է ասել, որ այս ամենը հենց այն է, ինչն իրականություն դառնալու դեպքում մեզ բոլորիս ուղիղ ճանապարհով կտանի ՌԴ- ԱՄՆ կամ ՌԴ- Արևմուտք անմիջական ռազմական բախման և միջուկային զենքի լայնամասշտաբ օգտագործմամբ Երրորդ համաշխարհայինի, որը վերջ կդնի երկրային քաղաքակրթության գոյությանը:

Եվ, ահա, ինչպես նոյեմբերի 9- ին փոխանցել է«РИАНовости»– ին, ամերիկյան «CBS News» հեռուստաալիքը վկայակոչելով իր աղբյուրներին, ներկայացրել է Թրամփի ապագա վարչակազմի հնարավոր կազմը:

Ըստ պարբերականի զրուցակիցների, որոնք, հեռուստաալիքի տեղեկացմամբ, մոտ են թեկնածուների ընտրության գործընթացին, ԱՄՆ- ի պաշտպանության նոր նախարար կարող է դառնալ Թրամփի օրոք նախկին պետքարտուղար Մայք Պոմպեոն:

«Պոմպեոն արդեն ունի Թրամփի վարչակազմում աշխատելու և անձամբ Թրամփի հետ շփվելու մեծ փորձ։ Նա եղել է և՛ պետքարտուղար, և՛ ԿՀՎ տնօրեն առաջին վարչակազմում»,- նշել է հեռուստաալիքը։

Պատկերացնում եք չէ՞, թե ինչ պետք էր սպասել Պենտագոնի ղեկավարի պաշտոնում Պոմպեոյի նշանակման դեպքում, և ինչ պետք էր մտածել Թրամփի մասին… Անցյալ ժամանակով ենք գրում, քանի որ նոյեմբերի 10- ին, ինչպես տեղեկանում ենք РБК- ի հրապարակումից , Թրամփն իր «Truth Social» սոցցանցում արդեն իսկ հայտարարել է, որ Մայք Պոմպեոյին չի հրավիրելու միանալ իր նոր թիմին:

«Ես չեմ հրավիրի նախկին դեսպան (ՄԱԿ- ում) Նիկի Հեյլիին կամ նախկին պետքարտուղար Մայք Պոմպեոյին միանալ Թրամփի վարչակազմին, որը ներկայումս գտնվում է ձևավորման փուլում,- հայտնել է Թրամփը:- Ինձ շատ դուր եկավ նրանց աշխատանքը, և ես ավելի վաղ գնահատեցի այն: Եվ ես կցանկանայի շնորհակալություն հայտնել նրանց մեր երկրին իրենց ծառայության համար»:

Ստացվում է, որ կամ «CBS News» հեռուստաալիքը, կամ նրա աղբյուրները, որոնց անունները հեռուստաալիքը չի նշել, միտումնավոր կերպով կեղծ տեղեկատվություն են հայտնել հանրությանը, այսինքն՝ կամ «CBS News»- ն է ծառայում դեմոկրատներին, ՌԴ- ի հանդեպ կոշտ, ագրեսիվ քաղաքականության հարցում նրանցից ոչնչով չտարբերվող որոշ հանրապետականների, օրինակ, նույն Պոմպեոյին, վերոնշյալ խորքային պետությանը, և նրանցից մեկնումեկի պատվերն է կատարել, կամ հեռուստաալիքին հիշյալ կեղծ տեղեկատվությունը հայտնած նրա աղբյուրները վերը նշված շրջանակներից մեկնումեկի ներկայացուցիչներն են:

Ավելի վաղ, մինչ Թրամփի վերոնշյալ հերքումը, ՌԴ Դաշնային խորհրդի տեղեկատվական քաղաքականության հանձնաժողովի ղեկավար Ալեքսեյ Պուշկովն այն կարծիքն էր հայտնել, որ նախագահի պաշտոնում Թրամփը կարող է հայտնվել «վաշինգտոնյան ճահճում»: Ըստ Պուշկովի, Դոնալդ Թրամփը, հաղթելով ԱՄՆ- ի նախագահի ընտրություններում, երկրորդ ժամկետի դեպքում կրկին կարող է բախվել, այսպես կոչված, «վաշինգտոնյան ճահճի» հետ:

«Аргументы и факты»– ի փոխանցմամբ , հիշյալ հանձնաժողովի ղեկավարն իր տելեգրամյան ալիքում նշել է, որ Թրամփի համար գլխավոր սպառնալիքը նրա ենթադրյալ «անկանխատեսելիության» մեջ չէ, այլ նրա, որ այն քաղաքական «ճահիճը», որը նա խոստացել էր մաքրել դեռ 2016 թվականին, կփորձի շրջապատել նրան, սահմանափակելով հնարավորություններն ու մանևրները:

Պուշկովը նշել է նաև, որ Թրամփի վրա ազդեցություն կունենա իր ապագա թիմը, որը, նրա խոսքով, դժվար թե ներառի այնպիսի կողմնակիցներ, ինչպիսիք են Թալսի Գաբարդը, Թաքեր Կառլսոնը կամ Իլոն Մասկը, և ակնկալվում է, որ նրա շրջապատը բաղկացած կլինի ավելի փորձառու հանրապետականներից, ինչպիսիք են Մարկո Ռուբիոն և Մայք Պոմպեոն, որոնք կոշտ հակառուսական քաղաքականության կողմնակիցներ են:

Այդ մարդիկ, սենատորի կարծիքով, Թրամփին կարող են փորձել համոզել Ուկրաինայի և Ռուսաստանի հարցերում հետևել «վաշինգտոնյան կոնսենսուսին»: Բացի այդ, Թրամփի դաշնակիցները, ինչպիսիք են ՆԱՏՕ- ի և Եվրամիության առաջնորդները, կարող են փորձել ազդել նրա վրա, որպեսզի փոխեն նրա մոտեցումներն իրենց շահերից ելնելով։

Այժմ արդեն պարզ է, որ Պուշկովն առնվազն Պոմպեոյի հարցում սխալվել է: Հակառուսական կոշտ քաղաքականության կողմնակից, ՄԱԿ- ում ԱՄՆ- ի նախկին դեսպան Նիկի Հեյլիին, ինչպես արդեն հայտարարել է Թրամփը, նույնպես չի հրավիրվելու ԱՄՆ- ի նոր նախագահի վարչակազմում աշխատելու: Այսօր հայտնի դարձավ, որ Թրամփը երեկ երեկոյան ԱՄՆ- ի պաշտպանության նախարար է նշանակել Փիթեր Բրայան Հեգսեթին:

Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 404

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ