«Մենք կաշխատենք ցանկացած ամերիկացի առաջնորդի հետ, որին կընտրի ամերիկյան ժողովուրդը, և որը պատրաստ կլինի հավասար, փոխադարձ հարգանքով երկխոսության: Դոնալդ Թրամփի վարչակազմի օրոք, չնայած շատ լուրջ պատժամիջոցներին, այդուհանդերձ, երկխոսություն կար, և դա ամեն դեպքում օգտակար էր »,- ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Նյու Յորքում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հանդիպմանը հաջորդած ասուլիսում։               
 

ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության ձևավորման հիմնական սկզբունքը պետք է լինի ուժը

ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության ձևավորման հիմնական սկզբունքը պետք է լինի ուժը
22.06.2012 | 16:44

ԱՄՆ-ի Մասաչուսետս նահանգի նախկին նահանգապետ Միթ Ռոմնին` Հանրապետական կուսակցության նախագահության թեկնածուն, նորից է Ռուսաստանն անվանել իր երկրի «աշխարհաքաղաքական հակառակորդ»: «Ռուսաստանը հետևողականորեն խոչընդոտում է ԱՄՆ-ի գործողություններին ՄԱԿ-ում: Իհարկե, մենք թշնամիներ չենք և չենք պատերազմում միմյանց հետ: Դա «սառը պատերազմ» չէ, բայց Ռուսաստանը մեր աշխարհաքաղաքական հակառակորդն է»-, ասել է Միթ Ռոմնին «Fox News»-ին: Նրա գնահատականով Ռուսաստանը վարում է ԱՄՆ-ի քաղաքականությանը «ուղղակի հակադիր» քաղաքականություն: ԱՄՆ նախագահի թեկնածուն գտնում է, որ ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության ձևավորման հիմնական սկզբունքը պետք է լինի ուժը: «Արտաքին քաղաքականության մեջ պետք է գործել ուժի դիրքերից. ԱՄՆ-ը պետք է ունենա ուժեղ տնտեսություն և զինված ուժեր: Մեզ պետք է այնպիսի նախագահ, ով ցույց կտա ամուր բնավորություն և կկարգավորի հարաբերությունները դաշնակիցների հետ»,- ասել է Ռոմնին, որ պրայմերիզներում արդեն հավաքել է անհրաժեշտ ձայները` նոյեմբերին անցկացվելիք նախագահական ընտրություններում Հանրապետական կուսակցությոնից նախագահի թեկնածու դառնալու համար:

Դիտվել է՝ 2001

Մեկնաբանություններ