Ամերիկյան ֆինանսների նախարարության դեսանտը, որը շրջել է նախկին ԽՍՀՄ երկրներում, բանկիրներին համոզել է խստացնել ռուսների դեմ պատժամիջոցները։ Հետևելով Ղրղզստանի տասնյակ բանկերին, որոնք դադարեցրել են ռուբլով գործարքները «Ավելի արագ վճարումների համակարգի» միջոցով, ղազախ բանկիրները գործի են անցել:                
 

Ասում են...

Ասում են...
11.07.2008 | 00:00

...թե Ազգային անվտանգության ծառայությունում Սերժ Սարգսյանը վերջերս հույս է հայտնել, որ ուժային այս կառույցը լրջորեն կլծվի կոռուպցիայի դեմ «խաչակրաց արշավանք» սկսելու ծանրածանր գործին։ Նախագահը, թերևս, աչքի առաջ է ունեցել այն հայտնի իրողությունը, որ դեռևս խորհրդային տարիներից Խթը-ն, բացի իր հիմնական գործառույթներից, միշտ էլ իրականացրել է կաշառակերությունն ու ստվերային եկամուտները ջրի երես հանելու «ֆունկցիան»։ Ընդ որում, պայքարի սլաքն ուղղված էր ամենից առաջ դեպի իրավապահ և ուժային կառույցները, որոնք ավանդաբար համարվել և համարվում են ամենակոռումպացվածը։ Ասում են՝ ԱԱԾ-ին Սերժ Սարգսյանը հրահանգ է իջեցրել վերադառնալ ավանդույթներին` հենվելով գործադիր իշխանության տարբեր օղակներում «դեսանտ իջեցված» գործակալների և պաշտոնական ներկայացուցիչների տրամադրած տվյալների վրա։ Ասում են նաև, թե հակակոռուպցիոն այս արշավի «ցանցը» շատ շուտով կարող են ընկնել ոչ միայն մանր և միջին «կալիբրի» կաշառակեր չինովնիկներ, այլև բավականին խոշոր «շնաձկներ»։ Միաժամանակ ասում են՝ երկրի այսօրվա ղեկավարության համար բաց է մնում այն հարցը, թե ԱԱԾ ներկայիս ղեկավարության պարագայում որքանով է իրատեսական այս բարդագույն խնդրի լուծումը։ Փաստենք, որ սա այն եզակի ուժային կառույցն է, որտեղ կադրային որևէ լուրջ փոփոխություն առայժմ տեղի չի ունեցել։

Դիտվել է՝ 5648

Մեկնաբանություններ