Ռուսաստանը փորձարկում կանցկացնի օտարերկրացիների նկատմամբ մուտքի պահին կենսաչափական տվյալներ հանձնելու առումով՝ հայտնել է Թվային զարգացման նախարարությունը։ Մուտք գործող օտարերկրացիներից կպահանջվի մի քանի անցակետերում կենսաչափական տվյալներ (դեմքի պատկեր և մատնահետքեր) ներկայացնել: Փոփոխությունները չեն տարածվի Բելառուսի քաղաքացիների, մինչև վեց տարեկան երեխաների և դիվանագետների վրա:                
 

Թարթաչափ

Թարթաչափ
01.11.2023 | 23:07

Եվ ի՞նչ մնաց մեզ ապրելու,

ախր, վայ թե բան չմնաց

(սոսկ շնչելը չեմ ակնարկում,

ողջ լինելը դեռ ապրել չի).

մի ջերմ հայացք,

մի գոլ ժպիտ,

երկու տաք բառ

խնայում ենք,

ասես հետներս ենք տանելու:

Առիթ չկա խռովելու՝

հորինում ենք,

նեղսրտելու պատճառ չկա՝

ստից մի բան

բստրում ենք,

լուն սարքում ուղտ,

մոծակը՝ փիղ,

չեղած տեղից թունավորվում,

թունավորում,

օրվա հերն էլ տեղը-տեղին

անիծում ենք:

Հետո կասենք

էս ի՞նչ եղավ,

էս ո՞նց եղավ,

ինչու՞ եղավ,

ախր ունեինք, չէ՞,

դեռ ունեինք

գերանդու շեղբին չհասած

մի թարթաչափ

կարճ ժամանակ:

Լիլի Մարտոյան

Դիտվել է՝ 4824

Մեկնաբանություններ

iv class="post-type-descr-link"> «Ով խա­ղա­ղու­թ­յուն է ու­զում խայ­տա­ռա­կութ­յան գնով, կս­տա­նա և՛ պա­տե­րազմ, և՛ խայ­տա­ռա­կութ­յուն»

Բաժնի բոլոր նորությունները »

Ծաղրանկարչի կսմիթ

Երբ իշ­խա­նու­թ­յան է գա­լիս ա­զատ խոս­քի դրո­շա­կա­կի­րը
Երբ իշ­խա­նու­թ­յան է գա­լիս ա­զատ խոս­քի դրո­շա­կա­կի­րը