Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Ազգը թանկագին ժամանակ է կորցնում

Ազգը թանկագին ժամանակ է կորցնում
03.04.2009 | 00:00

ԱՀԱԶԱՆԳ
Կանգնեց Ձենով Հովան, կանչեց.
Ձենն ընկավ սար ու ձոր.
Ասաց.- Դավի՜թ, ո՞ւր ես,
Հիշա՛ Մարութա բարձր Աստվածածին,
Հիշա՛ զխաչ Պատերազմին...
«Իրավունքը de facto»-ի թիվ 22-ում մեծ բավականությամբ կարդացի «Ո՛չ մի դժվարություն և ո՛չ մի հակառակորդ չեն կարողանա վտանգել հայ ազգի ու Հայաստանի անվտանգությունը» հոդվածն ու Դավթի պես ասացի.
-Հայ, հա՜յ,
Հրողբե՛րս է էկե էստեղ,
Ի՛նձ կը կանչի.
Յա՛, Մարութա բարձրիկ Աստվածածին,
Խա՛չ Պատերազմին, վեր իմ աջ թևին։
Հիշյալ հրապարակման հեղինակին, ով թաքնված է Գրիչենց գրական անվան տակ, հանկարծ տեսա հեռուստացույցով ու շատ զարմացա. չէի սպասում, որ մեր քարուքանդ հայրենի հողի վրա դեռևս կան այդ որակի մարդիկ։ Աչքով չտամ, նոր հասկացա, թե ինչու հայերը չեն սիրում գովել. դա նախանձից չէ, այլ որ չարերը չվնասեն։ Բոլորդ գիտեք, որ երեխային ասում են` ինչ գեշ է, կամ իսկական անունը չեն տալիս...
Կամաց-կամաց հարց ու փորձով իմացա, թե ով է նա։
Հիշո՞ւմ եք Գարեգին Սրվանձտյանցի ներկայացրած «Սասունցի Դավիթ կամ Մհերի դուռ» պատմության մեջ. «Մելիքը հարցուց (Դավթին).
-Դու ի՞նչ մարդ ես»։
Հայ մարդիկ գիտեն` ինչ մարդ է նա, ով ընտրել է «Վարդան Գրիչենց» մականունը։ Շա՜տ կուզեի, որ իմանային։ Մեր դեպքում, երբ թշնամին ամեն օր մեզ վրա «մատ է թափ տալիս» ու սպառնում մեզ, մեր խղճին, մեր տղամարդկությանը դիմողը, ըստ իս, պետք է կոչվեր ոչ թե «Գրիչենց», այլ «Ահազանգող» կամ «Ահագոչ» (հիշե՛ք Վահան Թեքեյանի «Ահագոչ ճիչ»-ը)։ Վարդան Գրիչենցը կամ պարոն Բաբկեն Վարդանյանն ահազանգողի իրավունքը ձեռք է բերել իր ապրած կյանքով` ջահելությունը, լավագույն տարիները` 17-ից 22-ը, ոչ թե Նեռի գործակալ Ստալինի բանտում «անցկացնելով», այլ օրեցօր արյուն թափելով, տանջվելով, զզվանքը զսպելով, իրեն մի կերպ տիրապետելով և իր սուրբ հորից ժառանգած հավատքով աղոթելով, ամեն օր, ամեն ժամ, ամեն րոպե, ամեն վայրկյան կրկնելով` «Տէր, ողորմեա՜, Տէր, ողորմեա՜»։
Մենք` այսօրվա Հայաստանի քաղքենիներս, «քաղքի տղերքը», ուշադիր, «ականջներս սրած» պիտի՛, պե՛տք է, անհրաժե՛շտ է ուշադիր լսենք ու ըմբռնենք «էս» մարդու ասածները, թե չէ հետո ուշ կլինի, ուշ, քանզի կլինի «ո՛ւշ»։ Երբ մեր ոսոխը մեզ բռնելով կհռհռա և կպահանջի, որ մեր քրիստոնյա լինելն ապացուցենք գոնե «Հայր մերով», մենք արյուն կթքենք ու կանիծենք մեր ծնված օրը, որովհետև մինչև այսօր անգիր չգիտենք մեր «Հայր մերը»...
Վա՜յ մեզ, վա՜յ մեզ...
Պարոն Բաբկեն Վարդանյան, ուշացումով խնդրում եմ ընդունեք ինձ Ձեր ասպետների բանակը` որպես շարքային մահապարտ։ ՈՒշացումով, որովհետև 1948-ին, երբ Դուք բանտում էիք, ես նոր գնացի իմ առաջին դասարանը: Եթե Դուք կնքված էիք 30-ականներին, ես Աստծո թույլտվությամբ կնքվեցի միայն 1984-ին, երբ արդեն 43 տարեկան էի։
Թող Ձեր ահազանգն արթնացնի ամբողջ հայությանը, որ նա, «համբուրելով զսուրբ Նշանը», «Հավատամ խոստովանիմ» ասի ու ջարդուփշուր անի դիվահարված թշնամուն։
«Յա հացն ու գինին,
Տէր կենդանին»։
Պավել ԱՆԱՆՅԱՆ

Թարգմանիչ

Դիտվել է՝ 3344

Մեկնաբանություններ