«Հայաստանի համար դռները բաց են ՀԱՊԿ-ի հետ լիարժեք համագործակցությանը վերադառնալու համար։ Վերջին հաշվով, ՀԱՊԿ-ին և Ռուսաստանին՝ որպես այս երկրի կայունության երաշխավորների, այլընտրանք չկա։ Սա, ի դեպ, գրանցված է Հայաստանի պատմության մեջ, հենց այն պատմության մեջ, որը հնարավոր չէ վերաշարադրել՝ չնայած հրատարակված կեղծ դասագրքերին»,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։                
 

Քաղաքացու դիմաց ոստիկանության զորքերի ծառայողներն են՝ պատրաստ ամեն ինչի

Քաղաքացու դիմաց ոստիկանության զորքերի ծառայողներն են՝ պատրաստ ամեն ինչի
10.06.2024 | 17:32

Կեսօրից հետո ոստիկաններն ԱԺ-ի մոտ՝ Բաղրամյան փողոցում առհասարակ, ավելի շատ էին, քան թե՝ ցույցի մասնակիցները։

Կներեք, ոչ թե ոստիկանները, այլ ոստիկանության զորքերի ծառայողները։

Նախկինում՝ ծառայության ընթացքում, քաղաքացիների դիմաց կանգնում էին ոստիկանության բաժինների աշխատակիցներն ու ՊՊԾ գնդի ոստիկանները, որոնք ազգաբնակչության, քաղաքացիների հետ հարաբերվելու և շփման մեծ փորձ ունեին, կարողանում էին զրուցել, պարզել և հարթել իրավիճակը, հիմնականում գիտեին օրենքներն ու պահանջները։

Իսկ հիմա ՀՀ քաղաքացու դիմաց ոստիկանության զորքերի ծառայողներն են՝ տարատեսակ համազգեստով և կարմիր ու սև բերետներով՝ «մանկուրտի նման», կտրված կյանքից ու քաղաքացիներից, պատրաստ ամեն ինչի։ Իրենց լեզվով ասած՝ «բիրդան աղա դարձածների» իշխանությանը բնորոշ:

Եթե քաղաքացիների միջից էլ հանենք քաղաքացիական հագուստով ոստիկաններին և իրենց հանձնարարությամբ ուղարկվածներին, ապա լավ չի․․․

Շատանալ է պետք, մի քանի անգամ շատ՝ մեծաքանակ ու վճռական, բայց կարգապահ ու կազմակերպված:

Հա՛, լավ կլինի հարսանիքի շորերով ցույցի չգաք, այլ՝ սպորտային, ամենօրյա:

Ռոբերտ Մելքոնյան

Դիտվել է՝ 6128

Մեկնաբանություններ