ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

«Ոչ մի քաղաքական իմաստ այնտեղ պետք չէ փնտրել»

«Ոչ մի քաղաքական իմաստ այնտեղ պետք չէ փնտրել»
04.11.2014 | 16:16

Մշակութաբան Վարդան Ջալոյանը, վերլուծելով այսօրվա իրողությունները, երբ հայտնի օլիգարխ Գագիկ Ծառուկյանը ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի և «Ժառանգության» ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի հետ կազմակերպում է բազմամարդ հանրահավաքներ, ասաց. «Այդ երևույթը կոչվում է կոնֆլիկտի օրենք: Եթե կա մրցակցություն, ուրեմն վերնախավի ներսում առաջանում են հակասություններ: Սերժ Սարգսյանի կլանի շահերը չեն համընկնում Գագիկ Ծառուկյանի կլանի շահերի հետ, և առաջանում են խնդիրներ, որոնք պահանջում են լուծում»:

Նրա կարծիքով՝ պատճառները ոչ թե քաղաքական են, այլ տնտեսական, քանի որ «Բարգավաճ Հայաստան» և հանրապետական կուսակցությունները տնտեսական կլաններ են:
«Այդ առումով հասկանալի է, որ կլանների տնտեսական պայքարը, որը սրվել է վերջին տարիներին համաշխարհային տնտեսական ճգնաժամի պատճառով, պահանջում է, որ կատարվի վերաբաշխում ինչ-որ մեկի հաշվին: Ես կարծում եմ, որ պատճառները տնտեսական են: Ոչ մի քաղաքական իմաստ այնտեղ պետք չէ փնտրել»,- ասաց մեր զրուցակիցը:
Վարդան Ջալոյանից հետաքրքրվեցինք, թե այդ պայքարը չի՞ կարող հանգեցնել փոփոխությունների:
«Կարող է հանգեցնել փոփոխությունների, ասենք՝ կատարվի տնտեսական վերաբաշխում, լինեն կադրային փոփոխություններ»,- կարծում է Վարդան Ջալոյանը:
Հարցին, թե ինչ կշահի դրանից հասարակությունը, Վարդան Ջալոյանն արձագանքեց. «Հասարակության տարբեր խավերի համար ոչինչ նախատեսված չէ»:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 26975

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ