Որոշ աղբյուրների փոխանցմամբ` հանրածանոթ ռուս երգչուհի Զեմֆիրան վաղուց ցանկություն է ունեցել համերգներով հանդես գալու Հայաստանում, և այս տարի, ամենայն հավանականությամբ, այդ ցանկությունը վերջապես իրականություն կդառնա:
Այժմ երգչուհու հետ բանակցություններ են վարվում, սպասվում է, որ համերգները կկայանան Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում` սեպտեմբեր ամսին:
Հավելենք, որ Հայաստանում հավանական շրջագայության մասին Զեմֆիրայի պաշտոնական կայքում դեռ որևէ տեղեկատվություն չկա: