«Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյանը որևէ արտառոց բան չի տեսնում Րաֆֆի Հովհաննիսյանի՝ Սերժ Սարգսյանին ուղղված նամակում՝ անցկացնել ԱԺ արտահերթ ընտրություններ կամ իր առաջարկած անձանց նշանակել առանցքային պաշտոններում:
«Ես Րաֆֆի Հովհաննիսյանի առաջարկությունը տեսնում եմ իր քայլերի տրամաբանության մեջ և կարծում եմ, որ հասունացել է համակարգափոխության ժամանակը»,-irates.am-ի հետ զրույցում նշեց Ժիրայր Սեֆիլյանը: Իսկ թե ինչու «Սարդարապատ» շարժման անդամներն ընդգրկված չեն «Բարև, Երևան» նախընտրական դաշինքի կազմում, Սեֆիլյանը պարզաբանեց, որ իրենք հակաժողովրդական ռեժիմի օրոք ոչ մի ընտրության չեն մասնակցում:
Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ