Մարտական դիրքում, նախնական տվյալներով զենքի հետ անզգույշ վարման հետևանքով (լիցքավորում-լիցքաթափում), գլխի շրջանում վիրավորվել է Ագարակ քաղաքում տեղակայված զորամասի զինծառայողը, ում տեղափոխել են Ագարակի հիվանդանոց: Զինծառայողը 1985-ին ծնված Սարգիս Արմենի Կարապետյանն է, ով դասակի հրամանատարի տեղակալ է, կոչումով՝ սերժանտ:
ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի խոսքով՝ զինծառայողի վիճակը բժիշկները կայուն ծանր են գնահատում։ Ըստ նրա, ավելի մանրամասն տեղեկություն ՊՆ-ն կհայտնի ավելի ուշ։