«Ժառանգություն» կուսակցությունը վաղը կհրապարակի Երևանի ավագանու ընտրություններին մասնակցության համամասնական ցուցակը: Այդ առնչությամբ Երևանի Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանը լրագրողներին տեղեկացրեց, որ մասնակցելու է ընտրություններին: Վերջինիս փոխանցմամբ, ինքն առաջարկություն է ստացել ընդգրկվելու «Ժառանգության» համամասնական ցուցակում և առաջարկն ընդունել է այն պայմանով, որ չի խառնվելու կուսակցության կառուցվածքային հարցերին, բայց պատրաստ է աջակցել նրանց այնպես, ինչպես հարմար կգտնեն:
Այնուամենայնիվ, ինչպես նախկին ռեկտորն ասաց, ինքը ցանկություն չունի ավագանու անդամ դառնալ:
Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ