38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

«Նախագահն այսօր հայտնվել է ցուգցվանգային վիճակում»

«Նախագահն այսօր հայտնվել է ցուգցվանգային վիճակում»
20.03.2013 | 16:53

Երևանի Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի նախկին ռեկտոր Սուրեն ԶՈԼՅԱՆՆ այսօր մամուլի ասուլիսում նշեց, որ իշխանությունը պետք է հիմնված լինի վստահության և հարգանքի վրա, իսկ եթե այդպես չէ, ուրեմն դա կամ «բանդիտական», կամ էլ «օկուպացիոն» իշխանություն է: «Մենք այսօր իշխանություն չունենք: Իշխանություն չունենալով՝ խախտվում է նաև պետության գոյատևումը, քանի որ պետությունը չի կարող գոյատևել օկուպացիոն ռեժիմով»,-ասաց նա:
Անդրադառնալով նախագահ Սերժ Սարգսյանի ելույթին, Ս. Զոլյանն ասաց, որ եթե մինչ երեկվա այդ ելույթը հույս կար, թե նա ինչ-ինչ քայլեր կանի, ելույթից հետո այդ հույսն էլ մարեց: «Քայլեր անելու համար կամք է պետք: Նախագահն այսօր հայտնվել է, շախմատային լեզվով ասած, ցուգցվանգային իրավիճակում, այսինքն, երբ ցանկացած քայլ տանում է դեպի պարտություն: Նման համակարգում բոլոր քայլերը վատ արդյունք են տալու»,- համոզված է նախկին ռեկտորը:
Վերջինս հույս ուներ, որ իշխանությունները կգիտակցեն գործընթացների լրջությունը, բայց, ելույթը լսելուց հետո, հակառակը պարզ դարձավ. «Իշխանությունները հակված չեն հետևություններ անելու ընթացող գործընթացներից:Միակ հարցը, որի շուրջ կարելի է բանավիճել, դա ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի հարմար կամ անհարմար լինելն է արցախյան հակամարտության հարցում»:
Խոսելով Րաֆֆի Հովհաննիսյանի մասին, ասաց, թե այս պահի միակ խնդիրը նրա առողջությունն է, բայց ցավն այն է, որ իշխանությունը, նաև ընդդիմությունից շատերը չեն հասկանում դա: «Հիմա իրավիճակը փոխվել է, բախումների մոդելն այսօր չի գործում: Եթե ուզում ես գնալ դարպասները կոտրել, քեզ 50 հազար մարդ է անհրաժեշտ, բայց հասարակության ինքնակազմակերպման այլ ձևեր կան, հետևաբար պարտադիր չէ, որ 50 հազար մարդ լինի հրապարակում»,-նշեց բանախոսը, ընդգծելով, որ հրապարակում կա ստեղծագործական միտք, ինտելեկտ և կամք՝ փոփոխությունների հասնելու համար: Իսկ փոփոխությունները, վերջինիս համոզմամբ, ժամանակի ընթացքում ի հայտ կգան:


Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 2538

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ