Առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն այսօր կրկին այցելել է ՀՀ նախագահի թեկնածու, 24 օր հացադուլում գտնվող Անդրիաս Ղուկասյանին։ Նախարարը տեղեկացրել է, որ հացադուլի այս փուլում ցանկացած պահի նրա օրգանիզմում կարող են անշրջելի փոփոխություններ տեղի ունենալ և ուղեկցվել ծանր հետևանքներով։ Այցից հետո նախարարը խորհրդակցություն է հրավիրել` առաջատար մասնագետների մասնակցությամբ, և որոշվել է Անդրիաս Ղուկասյանի հացադուլի վայրում շուրջօրյա բժշկական հսկողություն սահմանել` վերակենդանացման համար նախատեսված հագեցվածությամբ հատուկ մեքենաներով, ինչը թույլ կտա ցանկացած պահի տեղում մասնագիտական օգնություն ցուցաբերել։
Տարոն ԻՇԽԱՆՅԱՆ