38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

«Գեղը» կանգնել է, «գերանն» էլ կա

«Գեղը» կանգնել է, «գերանն» էլ կա
04.07.2012 | 14:53

Առնվազն տարօրինակ կլիներ, եթե պատգամավորական մանդատը վայր դնելու մասին Ռուբեն Հայրապետյանի հայտարարությունից հետո հանրության առավել ակտիվ ու «բողոքավոր» հատվածը ձեռքերը հանգիստ դներ գրպանն ու շվշվացնելով գնար տուն: Իհարկե Ազգային ժողովի շենքի դիմաց նախօրոք հայտարարված բողոքի ակցիան այսօր պիտի կայանար, ու պիտի հնչեին արդեն իսկ ձևակերպված պահանջները՝ ա) հրավիրել ԱԺ արտահերթ նիստ, բ) դեպքի առչությամբ հարուցված քրեական գործում Ռուբեն Հայրապետյանին և «Հարսնաքարի» մոտ տեղի ունեցած վայրագությանը մասնակից բոլոր վկաներին ներգրավել որպես կասկածյալ, գ) վտարել Ռուբեն Հայրապետյանին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնից:
Այն, որ արյուն-քրտինքով ձեռք բերած մանդատն արյունով էլ «ջրվեց», մարդիկ, փաստորեն, շատ մեղմ պատիժ են համարում Ռուբեն Հայրապետյանի համար և պահանջում հարցը լուծել «փաթեթով»: Չի բացառվում, որ «գեղ կանգնի, գերան կկոտրի» ժողովրդական խոսքն այս անգամ իրոք գործ դառնա: Սպասենք, ինչպես ասում են, հետագա զարգացումներին:


Լիլի ՄԱՐՏՈՅԱՆ

Դիտվել է՝ 4707

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ