-
12.02.2013|
13:50
Նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանին ընտրություններից հետո անպայման կձերբակալեն: Այս հայտարարությունն արեց հենց ինքը` այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
-
11.02.2013|
20:13
Ամիսներ շարունակ արտահերթ նիստը բոյկոտող պատգամավորներին «բերման» չենթարկած ԱԺ-ի էթիկայի հանձնաժողովը, ի վերջո, որոշեց, որ ոչ մի բոյկոտ էլ չի եղել:
-
10.02.2013|
18:02
ՀՀ սահմանադրական դատարանի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ փետրվարի 10-ին՝ ժամը 16:30-ին, ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանն իր փաստաբանի հետ միասին Սահմանադրական դատարան է ներկայացրել իր դիմումը` Սահմանադրության 52 հոդվածի և «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 75 հոդվածի հիմքերով ՀՀ նախագահի թեկնածուի համար առաջացած խոչընդոտներն անհաղթահարելի ճանաչելու վերաբերյալ:
-
09.02.2013|
21:39
Հավարտ մեկօրյա հացադուլի` նախագահի թեկնածու Արամ Հարությունյանը ինքնաբացարկ ներկայացրեց ԿԸՀ: Նա հիասթափությամբ նշել է, որ մյուս թեկնածուները չեն հանել իրենց թեկնածությունը և համարում է, որ Պարույր Հայրիկյանը հազիվ թե դիմի Սահմանադրական դատարան:
-
09.02.2013|
18:20
Փետրվարի 10-ին Հայ Առաքելական եկեղեցին նշում է Բուն Բարեկենդանը, իսկ փետրվարի 11-ից սկսվում է Մեծ Պահքը, որն ավարտվելու է մարտի 31-ին` Սուրբ Հարության տոնով: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց տեր Եսայի քահանա Արթենյանը: Քահանայի խոսքով՝ հավատացյալները պետք է ապրեն հոգևոր կյանքով, ոչ թե եկեղեցու կանոններով, այլ յուրաքանչյուրը խղճի մտոք:
-
08.02.2013|
17:15
«Ամեն դեպքում ընտրություններով ոչինչ չի ավարտվում. հետաքրքիր կլինի ՀԱԿ-ի ճակատագիրը, կարևոր պաշտոնների հետ կապված հնարավոր փոփոխությունները, Րաֆֆի Հովհաննիսյանի հետագա դերակատարումը»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:
-
08.02.2013|
17:11
Այսօր ԱԻՆ տեղեկատվություն է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ: Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 13-րդ կմ-ում մերկասառույցի հետևանքով բախվել են 30-40 ավտոմեքենա:
-
08.02.2013|
17:09
«Կովկաս» ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր ԻՍԿԱՆԴԱՐՅԱՆԻ դիտարկմամբ, նախագահի ընտրություններում երրորդ տեղի համար հետաքրքիր պայքար է սպասվում Պարույր Հայրիկյանի և Հրանտ Բագրատյանի միջև : «Սերժ Սարգսյանն առաջին փուլով կանցնի: Նույնիսկ Հայրիկյանի հետ կատարվածը էական որևէ բան չփոխեց: Ես չէի հասի, թե ընտրությունները մրցակցային չեն: Ինձ շատ հետաքրքիր է`երրորդ և չորրորդ տեղերը ովքե՞ր կգրավեն, հետաքրքիր է, Հայրիկյանն առաջ կանցնի՞ Հրանտ Բագրատյանից, թե՞ ոչ»,-ասաց բանախոսը:
-
08.02.2013|
16:06
Նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի նկատմամբ մահափորձ կատարելու կասկածանքով ԱԱԾ-ը ձերբակալել է Երևանում ոչ լեգալ կարգավիճակում բնամվող երկու քաղաքացիների, որոնցից մեկը`՝1966-ին ծնված Խաչատուր Պողոսյանը, թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար նախկինում դատապարտված է եղել: Մյուսը կասկածյալը Սամվել Հարությունյանն է:
-
08.02.2013|
15:53
Այսօր «Հենարան» ակումբում, Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆԸ ներկայացրեց Հայաստանի հեռարձակվող ԶԼՄ-ներում ՀՀ 2013 թ. նախագահական ընտրությունների լուսաբանման մշտադիտարկման միջանկյալ հաշվետվությունը: