ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Մեզ նոր Սահմանադրություն հարկավոր չէ, մեզ նոր՝ առանց Նիկոլի, երկիր է պետք

Մեզ նոր Սահմանադրություն հարկավոր չէ, մեզ նոր՝ առանց Նիկոլի, երկիր է պետք
05.07.2024 | 13:00

«Սահմանադրությունն ընդունված է կոչել նաև մայր օրենք կամ հիմնական օրենք: Մայր օրենք կոչում են, որովհետև Սահմանադրություն ունեցող ցանկացած երկրում օրենքները պիտի բխեն հենց նրանից, սնվեն, կերակրվեն Սահմանադրության թեզերից, հայեցակարգերից ու դրույթներից»:

Այս տողերը ոչ Ռոբեսպիերինը կամ Նապոլեոնինն են, ոչ Վաշինգտոնինը կամ Ստալինինը, և, նույնիսկ, Հրայր Թովմասյանինը: Այս նախադասությունը գրել է Նիկոլ Փաշինյանը, ով, անտեսելով մինչև այս վայրկյանը դեռևս գործող Սահմանադրությունը, Արցախը ճանաչել է Ադրբեջանի մաս: Այդ Նիկոլ Փաշինյանն է, որ դատարաններ է շրջափակել, այդ նա է, որ պատերազմի ժամանակ իրեն «գերագույն գլխավոր» է հռչակել: Նիկոլ Փաշինյանն է, որ տարիներ շարունակ ոտնահարում է երկրի մայր օրենքը: Բայց դա իր անմեղսունակության պատճառով չէ, այլ՝ դավաճանական էության և հանցագործ բնույթի:

Հայաստանի նոր Սահմանադրությունը Փաշինյանի մտահղացումը չէ, այլ՝ նրա ադրբեջանաթուրքական պատվիրատուների պահանջը, որպեսզի ամրագրվեն մինչև հիմա եղած բոլոր զիջումները՝ խայտառակ 44-օրյա պատերազմում կապիտուլյացիան, Արցախի հանձնումը, Հայաստանում իրենց ձեռնասուն իշխանության պահպանումը, ադրբեջանցիներին Հայաստանի տարածքում բնակեցնելու թուրքական երազանքը, թշնամու նշանառության տակ մեր երկրի սահմանների վերաձևումները և դեռ սպասվող արհավիրքները: Նոր Սահմանադրությունը թուրքերին անհրաժեշտ է, որպեսզի մոռացության տրվի Հայոց ցեղասպանությունն ու պահանջատիրությունը, որպեսզի իր ուժը կորցնի Հայաստանի անկախության հռչակագիրը, որպեսզի Հայաստանն ու հայ ժողովուրդն էլ երբեք հնարավորություն չունենան բարձրացնել Արցախի ու արցախցիների վերադարձի հարցը, ոտնատակ տրվի Սփյուռքը, մեր ինքնությունը:

Բայց նոր Սահնադրությունը նաև Փաշինյանին է պետք, որովհետև գործող Սահմանադրությամբ նա դատվելու է որպես ազգի դավաճան, հազարավոր երիտասարդների զոհվելու, հայրենի տարածքները թշնամուն զիջելու համար: Նա սարսափում է այն մտքից, որ այդ օրը շատ մոտ է, և նույնիսկ իր կողմից այդքան բռնաբարված Սահմանադրությունը նրան չի փրկի ժողովրդի արդար ցասումից:

Գտա՞ք մի կետ, որով նոր սահմանադրությունը պետք է հայ ժողովրդին, կգտնե՞ք մի պատճառ, որ Նիկոլ Փաշինյանն իրավունք ունի թաթերը մեկնել դեպի մեր մայր օրենքը, պետական խորհրդանիշները, պատմական առաքելությունն ու ապագան: Ո´չ, չեք գտնի, որովհետև Փաշինյանը չարորակ գոյացություն է մեր հազարամյա մարմնի վրա, որի նպատակն այդ մարմինը սպանելն է:

Մեզ նոր Սահմանադրություն հարկավոր չէ, մեզ նոր՝ առանց Նիկոլի, երկիր է պետք:

Էդուարդ Սարիբեկյան

Դիտվել է՝ 9849

Մեկնաբանություններ