ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Գլոբալ անվտանգության չինական կոնցեպտն ու նոր աշխարհակարգը

Գլոբալ անվտանգության չինական կոնցեպտն ու նոր աշխարհակարգը
04.07.2024 | 13:03

Աստանայում ընթացող Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի գաղափարական հիմքը Չինաստանի կողմից առաջ քաշված գլոբալ անվտանգության կոնցեպտն է, որի նպատակն է խաղաղության ու համակողմանի համագործակցության միջոցով և հավասարության ու փոխշահավետության հիման վրա բոլորի համար ստեղծել արդարացի նոր աշխահակարգ։

Ինչպես ցանկացած ուրիշ կոնցեպտ, աշխարհի ապագան կանխորոշելու հավակնություն ունեցող այս նոր գաղափարական իդեալականացված համակարգը ունի աշխարհը վերափոխելու որոշակի պոտենցիալ, սակայն որի իրականացման ճանապարհին կան բազմաթիվ անորոշություններ, որոնք կասկածի տակ են դնում ընդհանուր գաղափարի իրագործելիությունը աշխարհի մասշտաբով։

Այս հարցը, հատկապես մեզ նման թույլերի համար, ունի սկզբունքային և գոյաբանական կարևորություն, քանի որ նոր կոնցեպտի հիմնական գաղափարներից մեկը ուժեղների ու թույլերի իրավահավասարությունն է ու հաջողության հասնելու հավասար շանսը, որը, հին գաղափար լինելով հանդերձ, պատմության մեջ երբեք լրջորեն չի ընկալվել ուժեղների կողմից։

Բանն այն է, որ մինչև այսօր պատմությունը կառավարվել է քաղաքակրթությունների բախման վրա խարսխված գաղափարներով, որտեղ մեկի շահը մյուսի կորուստն է և հակառակը։

Ըստ նման մոտեցման, մինչև այսօր պատմության ընթացքը որոշվել է, այսպես կոչված, զրո գումարով անզիջում խաղի օրենքներով (zero sum game, игра с нулевой суммой), և հիմա մենք որոշում ենք, որ դա սխալ է եղել, ու բոլորս պետք է դառնանք այլասեր ու միմյանց զիջող։

Նման իրավիճակում, բնականաբար, առաջ է գալիս այս գլոբալ կոնցեպտի իրականացնելիության հարցը, քանի որ այն ակնհայտ հակասության մեջ է մարդկանց էության ու գոյության հիմնարար գաղափարների հետ։

Գլոբալ իմաստով մարդկանց վարքի ու կենսագործունեության հիմնական նպատակը կյանքի հնարավորինս բարձրորակ շարունակականությունն ու հարատևումը ապահովելն է, որը հմնված է մրցակցային պրոցեսում սահմանափակ քանակությամբ կյանքի համար անհրաժեշտ ռեսուրսներից հնարավորինս ավելի մեծ մաս ունենալու վրա։

Հիմա մենք ասում ենք, որ մարդկության կյանքի հետագա շարունակականությունն ու հարատևումը ապահովելու համար էգոիստական բնույթի զրո գումարով խաղի մոտեցումը առնվազն մասամբ սխալ է եղել, և մենք բոլորս պետք է դառնանք ավելի այլասեր/ալտրուիստներ, այն էլ՝ պետական ու միջազգային հարաբերությունների մակարդակով։

Եվ դա այն դեպքում, երբ նման կոնցեպտի կիրառումը աշխարհի մի մասում կբերի ակնհայտ շահի, իսկ մյուս մասում, այն է՝ դեռ շատ ուժեղ Արևմուտքում, կբերի ահռելի կորուստների։

Մի իրավիճակ, որը ավելի շուտ, ուժային լուծումներ կպահանջի, քանի որ անհավանական է, որ այն լուծվի բանակցային ճանապարհով։

Այս և նման պրոբլեմները բազմաթիվ են աշխարհաքաղաքական նոր կոնցեպտի ճանապարհին, որոնք լրջագույն անալիզի կարիք ունեն։

Եթե հարցին մոտենում ենք սիստեմային գիտության տեսանկյունից, ապա առաջին գլոբալ պրոբլեմը, որը կապված է նոր աշխարհաքաղաքական կոնցեպտի հնարավորությունների գնահատման հետ, դա նրա պոտենցիալի գնահատումն է։

Նույն սիստեմային գիտությունն ասում է, որ ցանկացած կոնցեպտ կամ նոր մոտեցում ունի եղածը փոխելու իր պոտենցիալ հնարավորությունները, որոնք կարող են սպառվել շուտ կամ ուշ, և մեր հիմնական խնդիրն է պարզել, թե նոր կոնցեպտի վազքը մինչև որտեղ է, կամ այն ինչքան երկար կյանք կունենա։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 4201

Մեկնաբանություններ