ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Ժեխի ֆակտորը (թե ինչու է Հայաստանում ընտրություններում հաղթող կողմը միշտ ստանում 65-70 % և ավելի ձայներ)

Ժեխի ֆակտորը  (թե ինչու է Հայաստանում ընտրություններում հաղթող կողմը միշտ ստանում  65-70  %  և ավելի ձայներ)
10.08.2023 | 13:30

Հայաստանում կա բնակչության մի մաս, որը միշտ, բոլոր իշխանությունների ժամանակ` դեռ կոմունիստներից սկսած, մասնակցել է ընտրություններին։ Էդ մասը կազմում է ընտրություններին մասնակցողների մոտավոր 20-25 %-ը, երբեմն 30 %-ը։

Նրանք ոչ մի բանից չեն հասկանում, թքած ունեն և՛ երկրի, և՛ Արցախի, և՛ Սյունիքի ու Սևանի, և՛ Երևանի ու Նոյեմբերյանի, և՛ ռուսի ու ամերիկացու, և՛ թուրքի ու պարսիկի, և՛ նույնիսկ թեկանուծեների վրա։

Իրենք գաղափար չունեն ոչնչից։

Իրենք դեռ կոմունիստների ժամանակվանից գնացել են ընտրությունների (երբ դա լրիվ անիմաստ էր) ու հիմա էլ են գնում։

Բայց էդ մասսան ունի մի հատկություն` շատ ուժեղ հոտառություն։

Դրանք շատ արագ են առնում հոտը, թե ով (որ կողմը) է մեջներից ավելի ուժեղը ու միանգամից անցնում են նրա կողմը։

Նրանք ընտրում էին կոմունիստներին, մի օրվա մեջ անցան ՀՀՇ-ի կողմը, մի գիշերվա մեջ դարձան Վազգենի կողմնակից, հետո Քոչարյանի, հետո Սերժ Սարգսյանի կողմից էին մինչև 2018-ի ապրիլի 23-ը, ու մի օրվա մեջ անցան Նիկոլի կողմը։

Դրանք մի րոպեում Նիկոլից հրաժարվելու են, հենց լինի մեկը, ով թեկուզ մի աննշան չափով ուժեղ կլինի Նիկոլից։ Նիկոլի տապալվելը չի քաշի մի օրից ավելի, երբ հայտնվի այն լիդերը, ով ընդամենը մի փոքր ուժեղ կլինի։

ՈՒղղակի իրենց ասել են, որ իրենցից ամեն մեկը վարչապետ է, հլը էդ դոզայի տակ են։

Այ հենց դա է ժեխը, որը միշտ էլ եղել է։

Միհրան ՄԻՐԶՈՅԱՆ

Դիտվել է՝ 2125

Մեկնաբանություններ