ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Հիասթափված մարդը սահման պահող չի

Հիասթափված մարդը սահման պահող չի
19.06.2023 | 10:49

Գեղարքունիքի մարզի Վարդենիսի շրջանի սահմանապահ գյուղերից կա համատարած արտագաղթի միտում։

Մարդիկ վարձով տներ են փնտրում հատկապես Կոտայքի մարզի Աբովյան, Հրազդան, Չարենցավան քաղաքներում։

Սա ռազմավարական անվտանգության առումով լրջագույն խնդիր է, որի դեմն առնելու համար անհրաժեշտ են ինչպես սոցիալ-կենցաղային, այնպես էլ կրթական ու անվտանգային ծրագրեր։

Երբ երկրի վարչապետը գնում է Վարդենիսի Գեղամասար ու 30 000 դրամ տալիս մարդկանց` «գառ ուտելու համար», դա ավելի է խորացնում տեղացիների համոզմունքը, որ իշխանությունների կողմից իրենք անտեսված և ծաղրի առարկա են։

Իսկ հիասթափված մարդը սահման պահող չի։ Հիասթափված մարդն առաջին հերթին կմտածի իր երեխայի անվտանգության մասին, քանի որ անտեսված է երկրի իշխանության կողմից։

Այն առաջնագիծը, որի անմիջապես թիկունքում բնակչություն չկա, թշնամուն հանձնելը Նիկոլի թիմի համար տեխնիկական հարց է, առանց լուրջ խնդրի։

Թիկունք լինենք սահմանապահ գյուղերին։

Նաիրի ՀՈԽԻԿՅԱՆ

Դիտվել է՝ 2177

Մեկնաբանություններ