Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

«Ներկայացուցիչը» նույնիսկ աթոռ չունի

«Ներկայացուցիչը» նույնիսկ աթոռ չունի
06.02.2009 | 00:00

ԻՍԱԳՈՒԼՅԱՆԸ ՉԻ ՎՀԱՏՎՈՒՄ
Նախորդ օրը մենակ-մոլոր մի մարդ էր քայլում ԱԺ առանձնապես լավ չլուսավորված միջանցքներում: Մոտեցանք: Ինքն էր: Սերժ Սարգսյանի «աչքերն ու ականջները» պառլամենտում: Գառնիկ Իսագուլյանը: Նա պետք է ինստիտուցիոնալորեն հետևի` ինչպես է բարձրանում խորհրդարանի իմիջն այս հայրենիքում:
Բա՜յց... Իսագուլենց (ճշգրիտը` Իսաղուլենց) Գառնիկը խորհրդարանի մեծ-լուսավոր տարածքում դեռ ո՛չ սենյակ ունի, ո՛չ աթոռ: Ուրեմն` չեն սպասել: Կամ` չեն ուզեցել, որ գա: Թե չէ` նախագահի հրամանն էն ե՜րբ է եղել, հա՜: Էլ ավելին` էն ե՞րբ էր, որ «Անուշն իր կուժը առավ, աղբյուրը գնաց աղջիկների հետ», իմա` դեռ հոկտեմբերին խորհրդարանին և հայ ժողովրդին ուղղված իր ուղերձում Սերժ Ազատիչը սևով-սպիտակի վրա արձանագրեց` Գառնիկը կգա: Այսինքն, առաջին անգամը լինելով, նախագահը ներկայացուցիչ կունենա ԱԺ-ում:
Իսկ «ներկայացուցիչը» նույնիսկ աթոռ չունի: Սենյակ էլ: Դա չի վհատեցնում Իսագուլյանին. ինքը նախագահականում աթոռ էլ ունի, ամեն ինչ էլ ունի, ու դրանք պահպանվելու են:
«Մերձավորները»` պատգամավոր, Գառնիկին ասում են` Գառնիկ ջան, լավ կլինի աթոռ-նստելու տեղ ունենաս նաև նիստերի դալիճում, ինչպես կառավարության անդամները, ինչպես ՎՊ նախագահը, պետք է միկրոֆոն էլ ունենաս, կոճակ էլ` անձնական. դե` չէ, ոչ թե կառավարության որոշ անդամների, հատկապես ՕԵԿ-ականների պես քվեարկելու համար, այլ, մարդ ես, կարող է հրատապ-կարևոր-ռազմավարական բան ունենաս ասելու:
Ի դեպ, խորհրդարանը պատրաստվում է ԱԺ կանոնակարգ-օրենքի փոփոխության, ա՜յ, դրանով ի լուր աշխարհի կհավաստվի, որ Գառնիկն արդեն եկել է. նրան ոչ միայն սենյակ, աթոռ, միկրոֆոն կտան, այլև ԱԺ բոլոր 12 հանձնաժողովներում սեփական ներկայացուցիչներ ունենալու հնարավորություն: Վճարվող: Նախագահականից: Գառնիկն էլ է նախագահականից վճարվում:
Թանկ հաճույք է` տնտեսական-գլոբալ-աշխարհացունց ճգնաժամի այս պայմաններում:
Բա՜յց... վա՛տ ընտրություն չի:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 3142

Մեկնաբանություններ