ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Philadelphia Inquirer-ին տված հարցազրույցում համաձայնել է Պուտինի հետ բանակցությունների հնարավորությանը։ Նախկինում նա բազմիցս խոսել է նման բանակցությունների անհնարինության մասին, ինչը նույնիսկ օրենքով ամրագրված էր ՈՒկրաինայում։ Ըստ Զելենսկու՝ խնդիր է դրված կանխել ՈՒկրաինայի և ուկրաինական ամեն ինչի լիակատար ոչնչացումը և ապահովել ուկրաինացիների ներկա ու ապագա սերունդների անվտանգությունը։               
 

Ես սիրում եմ քեզ, հայրենիք, և հույս ունեմ՝ դա փոխադարձ է

Ես սիրում եմ քեզ, հայրենիք, և հույս ունեմ՝ դա փոխադարձ է
08.05.2024 | 07:19

Վերջին գիշերն է, որ քնում ես տանը: Առավոտը կարթնանաս ուրիշ տեղ ու կլսես բարև օտար լեզվով: Այստեղ քեզ ոչ թարս են նայում, ոչ էլ շիտակ, այստեղ քեզ ուղղակի չեն նայում:

Պատերազմ գնալու պես մի բան, է՝ կամ կգաս, կամ չես գա, կամ գլուխդ բարձր կգաս, կամ ամաչելով ու մտածելով՝ որտեղի՞ց պարտքով փող ճարես, որ այս մի ձմեռն էլ ապրես: Կգաս ու կհասկանաս, որ մի քանիսը քեզ մոռացել են, մի քանիսն էլ սպասում են քեզ: Պիտի արդարացնես սպասողների հույսերը ու մոռացողներին պիտի հիշնեցնես, որ դեռ կաս: Կգաս ու կհասկանաս, որ մինչ դու այստեղ չէիր, նախ՝ ծառերը ծաղկել են, հետո ծաղիկը միրգ է դարձել, հետո միրգը հասել է, ու մարդիկ վայելել են: Հետո տերևները դեղնել են ու դանդաղ իջել գետին: Հա, մի զարմացի գարուն է եկել, ամառ է եղել, հետո քո սիրած աշունն է եղել:

Կարթնանաս վեցին, կծխես սուրճի հետ ու մինչև մութն ընկնելը կբանես եզի պես: Ձեռքերդ կոշտանում են ու մտածում ես՝ ո՞նց ես կոշտացած ձեռքերով բռնելու երեխայիդ մատները, որ չցավեցնես հանկարծ::

Վերջին գիշերն է՝ անհագիստ կլինես: Կգնաս, բայց չգիտես՝ ուր, կգնաս մի տեղ, որտեղ քեզ ոչ սիրում են, ոչ ատում:

Ես սիրում եմ քեզ, հայրենիք, և հույս ունեմ՝ դա փոխադարձ է: Ես կգամ անպայման և հույս ունեմ՝ կգրկես ինձ՝ այլևս բաց չթողնելու պայմանով: Դու գիտես, որ աշխարհում մեկ արև կա, բայց կկարոտես հայրենի արևը: դու մենակ մի բան հաստատ գիտես՝ Աստված քեզ հետ է, ու կաղոթես մտքում: Կապրես վախով՝ հանկարծ վատ բան չլսես: Դու ես, Աստված է քեզ հետ ու երազանքներդ:

Լևոն Բեգլարյան

Դիտվել է՝ 7386

Մեկնաբանություններ