19.04.2023|
22:14
Պատմության մոռացությունը ծանր հիվանդություն է, որ խեղանդամում է հոգին, այնտեղից դուրս մղում սրբացած ավանդույթների, բարոյական բարձր ու ստուգված արժեքների կենարար ուժը և ուզածդ ժողովրդի շատ արագորեն կարող է վերածել մի անկազմակերպ , սպառողական հոգեբանությամբ ապրող, հայրենի հողի, մայրենի լեզվի նկատմամբ անտարբեր ամբոխի: